Tag Archive: տխրություն

Հոկ 27 2012

Արամայիս Սահակյան – Ձեզ հետ, արդյոք, չի՞ պատահել

Ջահել սիրտ ես, վճիտ ու պարզ,
Ու աղբյուրի նման մաքուր
Դու սիրում ես աշխարհում այս
Տուն, հարազատ և մայր ու քույր։
Բայց լինում է` սիրո բոցը,
Դող է բերում սրտիդ ջահել,
Ուրիշ է, ախ, այդ դողոցը,
Ձեզ հետ, արդյոք, չի՞ պատահել։

Եվ առաջին անգամ կյանքում
Միասին եք քեզ հետ է նա,
Սիրտդ լիքն է ամեն ինչով,
Բայց խոսելու ոչինչ չկա։
Մոտենում ես նրանց տանը,
Ինչպե՞ս ասել, ինչպե՞ս պահել,
Այնքան լավն է այդ վայրկյանը,
Ձեզ հետ, արդյոք, չի՞ պատահել։ Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/aramayis-sayakyan/

Հոկ 24 2012

Աշուն, դու գիտես, որ չեմ սիրում քեզ

Աշուն, դու գիտես, որ չեմ սիրում ես քեզ: Դու մռայլ ես, խոնավ և ցուրտ, դու միշտ տխուր ես, անտրամադիր ու լուռ:

Աշուն դու գիտես, որ չեմ սիրում ես քեզ: Դու ռոմանտիկ ես, բայց բերում ես քեզ հետ անհուն տխրություն:

Աշուն դու գիտես, որ չեմ սիրում ես քեզ: Դու նման ես ինձ, իսկ ես նման եմ քեզ:

Մահացող բնության անհուն եզրերում դու էլ ինձ նման քո սերն ես փնտրում:

Դու նման ես ինձ, իսկ ես նման եմ քեզ: Մենք նման ենք իրար: Եվ հենց դա է երևի պատճառը որ չեմ սիրում քեզ:

Աշուն, դու գիտես, որ չեմ սիրում ես քեզ: Դու մռայլ ես, խոնավ և ցուրտ…

Permanent link to this article: http://arxangelo.info/autumn-idont-love-you/

Հոկ 18 2012

Շատ ուրախանալը վնասակար է կամ կոտրված սրտի սինդրոմը գիտականորեն

Չափազանց բուռն էմոցիաները կարող են մարդուն մահվան հասցնել:

Շոկը կարող է մահացու լինել: Եվ կարևոր չէ ինչով է այն հարուցվել՝ հարազատ մարդու կորստով թե լոտոյով մեծ գումար շահելով: Այսպիսի եզրահանգման են եկել Ռոստոկի համալսարանական կլինիկայի (Գերմանիա) մի խումբ հետազոտողներ – գրում է The Daily Mail-ը:

Մասնագետների հետազոտությունները հիմնվել են սրտաբանական բաժնում գտնվող հիվանդների հիվանդությունների պատմության վրա: Ըստ գիտնականների շոկային նորությունը կամ իրադարձությունը ակտիվացնում է մեծ քանակությամ սթրեսային հորմոններ և ադրենալին, որը կարող է բերել դեպի սիրտ արյուն մատակարարող գլխավոր զարկերակների նեղացման: Աղետը, որը կատարվում է օրգանիզմում, գիտնականներն անվանել են «կոտրված սրտի սինդրոմ»: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/broken-heart-syndrome/

Փետ 10 2012

Լուսանկարիչ, որը տխրություն է նկարում (21 ֆոտո)

Գեղեցիկ և անսովոր, արտահայտիչ և ոչ այդքան. այդպիսին է լեհ լուսանկարիչ Jakubа Wojewoda-ի լուսանկարների թեմատիկան: Նրա լուսանկարներում անընդհատ նկատվում է տխրություն և կարոտ…

Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/jakuba-wojewoda/

Դեկ 14 2011

Մառախլապատ տխրություն

Ու տխրությունն իջավ մառախուղի հետ
Ու իր պաղ շնչով պատեց իմ հոգին:
Ամեն ինչ կրկին գունազուրկ դարձավ
Ու դարձավ նման ձմեռվա շնչին:

Խոնավ մառախուղ փաթաթված հոգուս՝
Սառույց է պատել սրտիս զարկերին:
Ներսս դատարկվեց, չկա ոչ մի լույս,
Մրրիկն է պարում կյանքիս էջերին:

Permanent link to this article: http://arxangelo.info/misty-sadness/

Հոկ 24 2011

Ես չեմ ուրախանում թուրքերի զոհերի համար

Ֆեյսբուքյան մարդկանց որոշ կարծիքներ ստիպեցին գրել ինձ այս գրառումս: Նախորոք ասեմ, որ ոչ մեկի կարծիքը չեմ քննադատի, չեմ փնովի: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ունենալու իր կարծիքն, իր համոզմունքները: Եվ ես կարծում եմ իրավունք չունեմ որրէ բան ասելու նրանց: Սակայն ես ունեմ իմ կարծիքն ու իմ համոզմունքները և այս գրառմանս մեջ կշարադրեմ հենց դրանք:

Ամբողջ կյանքս ատել և ատում եմ թուրքերին (թուրք և ազեր իմ համար նույնն են): Երևի դա արյան կամ գենի հիշողությամբ է ինձ փոխանցվել: Ֆիզիկապես չեմ կարողանում տանել այդ ազգը (կգերադասեմ նրանց անվանել ոհմակ): Ու միշտ ասել եմ՝ եթե Աստված մի արասցե հանկարծ նորից պատերազմ սկսվի, առաջին գնացողներից մեկը ես եմ լինելու: Որովհետև գտնում եմ, որ տղամարդու կոչումն է արյան գնով պահել իր հողը, տունը, ծնողին, կնոջը կամ սիրած աղջկան, երեխային: Բայց նաև համոզված եմ, որ ամեն մի սպանածս թուրքի դիակի վրա չեմ ուրախանա (իհարկե շատ չեմ էլ տխրի, երևի), քանի որ, եթե նույնիսկ նրանք մարդ համարվելու իրավունք չունեն՝ կենդանի արարածներ են և ես չեմ ստեղծել իրենց, այլ Աստված:

Իմիջայլոց մի դեպք պատմեմ իմ մանկությունից, որը այս գրառմանս հետ եթե ոչ անմիջական, ապա իմաստային կապ հաստատ ունի. Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/im-not-happy/

Մար 16 2011

ԾԱՂՐԱԾՈՒՆ ԵՎ ԹԱԽԻԾԸ


Ներկայացումն ավարտվեց:
Ծաղրածուն հոգնած մտավ տուն: Նա այսօր փայլուն կատարում էր ունեցել: Թե ինչպես էր թնդում բազմահազարանոց կրկեսը ծիծաղից, դրա մասին դեռ կհիշեն շատ երկար: Մարդիկ կարծում էին, որ նա ի ծնե ծաղրածու է և որ նա աշխարհի ամենաուրախ ծաղրածուն է: Բայց նրանք չգիտեին թե որքան թախիծ և տխրություն կա իրականում ծաղրածուի սրտի մեջ:
Ծաղրածուն անհույս սիրահարված էր իրենց կրկեսից մի գեղեցկուհու վրա: Նա բնական էր համարում այն, որ գեղեցկուհին իրեն մերժել է: Ծաղրածուն մտածում էր. “իսկ ինչու՞ նա պետք է ինձ չմերժեր, չէ որ կրկեսում կա գեղեցիկ և հիասքանչ մարմնով ակրոբատը, կամ ճկուն և սլացիկ ժանգլյորը: Իսկ ինքն ո՞վ է, ընդամենը մի ծաղրածու “: Եվ այս միտքը էլ ավելի էր թունավորում նրա հոգին, այս մտքից նրա սրտում ավելի ու ավելի խորն էր մխրճվում թախիծը:
-Ոչ, -մտածում էր նա, – ես ծնված չեմ սիրվելու համար, այլ միայն ծիծաղեցնելու և ծիծաղալի երևալու:
Իսկ հաջորդ օրը կրկեսը կրկին լեփ լեցուն էր և այն թնդում էր ծիծաղից, արենայում ուրախ ծաղրածուն էր՝ “ուրախ”, “անհոգ” , ծիծաղելի… ՏԽՈՒՐ ծաղրածուն:

Permanent link to this article: http://arxangelo.info/%d5%ae%d5%a1%d5%b2%d6%80%d5%a1%d5%ae%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a5%d5%be-%d5%a9%d5%a1%d5%ad%d5%ab%d5%ae%d5%a8/