Tag Archive: տղամարդ

Ապր 13 2013

Օշո – Տղամարդու սերը

տղամարդու սերՏղամարդու համար սերը միայն իր կյանքի մի մասն է՝ նա ունի նաև այլ գործեր: Կնոջ համար սերը դա ամբողջ իր կյանքն է:

Տղամարդու համար սերը բազում բաներից միայն մեկն է: Նա կուզեր բանաստեղծություններ գրել, կուզեր արարել կտավներ ոչ նրա համար, որ սիրում է: Այդ զբաղմունքը իր համար ունի այլ արժեք՝ ոչ մի կերպ չկապված սիրո հետ: Իսկ հոգնելով նկարներից, երաժշտությունից նա կուզեր ընկղմվել խորը սիրո մոռացումների մեջ: Դա նրա հանգիստն է: Ուշադրություն դարձրեք տարբերությանը. տղամարդու սերը դա իր հանգստի վայրն է: Երբ նա հոգնում է աշխարհից, հազար ու մի գործից, նա ուզում է պարուրվել կնոջ էներգիայով, ջերմությամբ և ուզում է հալչել: Հիշե՛ք. նա սիրում է, երբ հանգիստ է ստանում: Այդ դեպքում նա նորից կարող է նկարել, գրել բանաստեղծություններ, հորինել երգեր և պարել: Այդ դեպքում է տղամարդը ունակ արարել: Նրա համար սերը պարտադիր հիմք է այլ գործեր կատարելու համար:

Կնոջ համար հակառակն է՝ նա այլ գործեր կանի, որովհետև սիրում է: Երբ նա դադարում է սիրել՝ դադարում է այլևս որևէ բան անել:

Permanent link to this article: http://arxangelo.info/osho-txamardu-ser/

Ապր 09 2013

Տղամարդիկ կանհետանան 5 միլիոն տարուց

-jpg-14

Ավստրալիացի գիտնականները հայտարարել են, որ տղամարդիկ երկրի երեսից կանհետանան 5 միլիոն տարուց՝ Y-քրոմոսոմի հետզհետե սպառման պատճառով:

Ավստրալիական գիտությունների ակադեմիայից պրոֆեսոր Ջեննի Գրեյվսը (Jenny Graves) գտնում է, որ կանայք կհաղթեն սեռերի պայքարում: Դեռ ավելին, տղամարդկանց ոչնչացումը արդեն սկսվել է՝ տղամարդկային սեռական քրոմոսոմին հատուկ թուլության պատճառով:

Մարդու սեռական քրոմոսոմները

Ինչպես բացատրում է պրոֆեսոր Գրեյվսը , կանացի X-քրոմոսոմը պարունակում է ավելի քան 1000 գեն և կանանց մոտ 2 այդպիսի քրոմոսոմ կա: Տղամարդկային Y-քրոմոսոմը ժամանակին նույնպես պարունակել է ավելի քան 1000 գեն, սակայն անցած միլիոնավոր տարիներ այժմյան ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտ այն 100-ից քիչ է մնացել:

Ընդհակառակը կանացի X-քրոմոսոմը գործնականում ոչ մի վնասվածք չի ստացել: Քանի որ կանանց մոտ առկա է 2 X-քրոմոսոմ, նրանք օգնում են մեկմեկու լրացնել թերությունները: Նույն ժամանակ տղամարդկային համակարգին շատ ավելի դժվար է ուղղել գենետիկական դեֆեկտները և կանխել թերությունները: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/txamardik-kanhetanan/

Մար 18 2013

Կանայք էվոլյուցիայի ընթացքում գեղեցկանում են

գեղեցիկ կինԳիտնականներն ապացուցել են, որ էվոլյուցիայի ընթացքում կանայք գնալով էլ ավելի են գեղեցկանում, իսկ տղամարդիկ այդպես էլ մնում են իրենց քարանձավային նախնիների մակարդակին (արտաքինի առումով): Ավելին, գեղեցիկ կանանց մոտ 16% -ով ավելի շատ երեխա է ծնվում, քան միջին տվյալներ ունեցող կանանց մոտ: Եվ ինչն է հետաքրքիր, որ գեղեցիկ կանանց մոտ ավելի շատ աղջիկներ են ծնվում քան տղաներ: Իսկ դա, ըստ մասնագետների, բերում է գեղեցիկ կանանց քանակի աճի:

Փորձելով բացատրել այս ֆենոմենը, գիտնականները նշում են, որ գեղեցիկ աղջկա սրտի և ձեռքի համար պայքարում են ավելի մեծ թվով տղամարդիկ, քան միջին արտաքին տվյալներ ունեցող կնոջ համար: Արդյունքում նրա մոտ ավելի շատ հնարավորություն է ստեղծվում բարեհաջող դասավորել իր ու իր ընտանիքի կյանքը: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/kin-evolyucia/

Մար 16 2013

Ձեր կանացիության աստիճանը – հոգեբանական թեսթ

ԿանացիությունԱյս հոգեբանական թեսթը նախատեսված է ինչպես արդեն կռահեցիք միայն աղջիկների և կանանց համար:

Կանացիություն՝ դա այն է ինչ այդքան գրավում է տղամարդուն, այն է, ինչ կնոջը տարբերում է տղամարդուց:

Կանացիությունը դա էթիկական կատեգորիա է, որը նշանակում է կանանցից սպասելի որակների համախումբ: Որակներ, ինչպիսիք են՝ զգացմունքայնությունը, նրբությունը, քնքշությունը, ազնվությունը, հավատարմությունը և այլն, որոնք տղամարդու մոտ պահպանելու և պաշտպանելու ցանկություն են առաջացնում:

Այս հոգեբանական թեսթը որոշ չափով Ձեզ կօգնի հասկանալ Ձեր կանացիության աստիճանը: Եվ այսպես. Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/psicho-test-23/

Մար 04 2013

Հետաքրքիր փաստեր կանանց և տղամարդկանց մասին

Power struggleԲոլորս էլ գիտենք, որ տղամարդն ու կինը տարբերվում են իրարից ոչ միայն անատոմիական կառուցվածքով: Բայց կան նաև այնպիսի փաստեր որ լայն շերտերին հայտնի չեն, չնայած բավական հետաքրքիր են: Եվ այսպես.

  • Սեռական ակտից հետո տղամարդուն թվում է, որ իր զուգընկերուհին ավելի քիչ սեքսուալ է, այն դեպքում, երբ կանանց լրիվ հակառակն է թվում՝ որ տղամարդը դարձել է ավելի գրավիչ:
  • Հոգեբանները կարծում են, որ կանայք, որոնք սիրում են կարդալ տարբեր սիրավեպեր առավել ակտիվ են իրենց սեքսուալ կյանքում:
  • Աղջկա երջանկությունը հակառակ համեմատական է նրա գեղեցկությանը: Վիճակագրությունը ասում է, որ առավել գեղեցիկ աղջիկները որպես օրենք դժբախտ են իրենց զգում 25 տարեկանից հետո: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/man-and-woman/

Փետ 23 2013

Հետաքրքիր փաստեր տղամարդու վախերի մասին

1Եթե աղջիկները իրավունք ունեն վախենալ մթությունից, մեծ շներից, մկներից և սարդերից, ապա տղամարդուն դա «հարիր» չէ: Եթե հիշենք բոլոր ստերեոտիպները, ապա տղամարդը իրավունք չունի որևիցե բանից վախենալ: Իսկ ինչպե՞ս դա անել, եթե շուրջ բոլորդ աշխարհի վերջ է, բնական աղետներ են և սիրելիդ էլ սկսել է կողքերը նայել:

Ի հակառակ բոլոր ստերեոտիպների, տղամարդը, ինչպես նորմալ մարդ, ունի վախեր: Դա շատ նորմալ է, այս վախերը կապ չունեն որևիցե ֆոբիաների հետ, այդ իսկ պատճառով բուժման մասին խոսք լինել չի կարող:

Կարծում եմ տղամարդկանց համար օգտակար կլինի իմանալ այդ վախերի մասին և կարողանալ ղեկավարել դրանք, իսկ կանանց համար օգտակար կլինի ավելի հեշտ հասկանալ տղամարդուն և նրա հոգեբանությունը: Սա կարելի է համարել մի փոքրիկ գաղտնազերծում: Եվ այսպես, այդ վախերն են. Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/mens-fears/

Դեկ 15 2012

Ճակատագրով նախատեսված ձեր տղամարդը: Հոգեբանական թեսթ կանանց և աղջիկների համար

Ձեր կյանքի տղամարդըԱսում են, որ որոշակի բնավորության տեր աղջիկներին վիճակված է համապատասխան տղամարդ: Ասում են նաև, որ կյանքի զույգը վիճակված է ճակատագրով: Այդպես է թե ոչ՝ չեմ համարձակվի դատել: Այլ ընդամենը կներկայացնեմ ձեզ հետևյալ հոգեբանական թեսթը:

Թեսթը ձեզ որոշակի պատկերացում կտա, թե ինչպիսի տղամարդու է վիճակված լինել ձեր կողքին և ինչպիսի տղամարդ է համապատասխանում ձեզ. Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/psicho-test-11/

Հին գրառումներ «