Tag Archive: փուչիկ

Մայ 04 2012

Հանրապետության հրապարակում ՀՀԿ համերգ-հանրահավաքի ժամանակ փուչիկներ են պայթել, կան վիրավորներ

Հանրապետության հրապարակում ՀՀԿ համերգ-հանրահավաքի ժամանակ ցավալի դեպք է տեղի ունեցել, պայթյուն է տեղի ունեցել: Պայթել են փուչիկներ , կան վիրավորներ:

Ու զարմանալին այն է, որ ասում են այդքանից հետո համերգը շարունակվել է:

Ու այս ամենը տեղի է ունեցել պարզ անգրագիտության պատճառով: Լինելով մասնագիտությամբ քիմիկոս, ենթադրում եմ, որ ամենայն հավանականությամբ փուչիկների մեջ հելիում գազի փոխարեն, ջրածին է լցված եղել: Իսկ ջրածինը ի տարբերություն հելիումի անչափ պայթունավտանգ է, հերիք է ընդամենը մի փոքրիկ կայծ:

Տուժածներին ցանկանում եմ շուտափույթ առողջացում: Պատկերացնում եմ թե բացի ֆիզիկական վնասվածքներից նաև որքան մեծ շոկային վիճակ է:

 

Permanent link to this article: http://arxangelo.info/04-05-2012/