Tag Archive: փոքրիկ

Մար 05 2013

6 տարեկան աղջնակը բրեքդանսով ջախջախում է իրենից տարիքով մեծ տղային (Վիդեո)

բրեքդանսի փոքրիկ հրաշքըԱսեմ, որ այս վիդեոն նայելուց աչքերս չռվել էին, իսկ բերանս մինչև վերջ չէր փակվում: Սա ուղղակի անհավանական է: Անհավանական է թե ինչ է անում այս փոքրիկ աղջնակը պարահրապարակում:

6 ամյա Տերրան արդեն իսկ իր այդքան փոքրիկ տարիքում այնպիսի բրեքդանսյան հնարքներ է կիրառում, որը շատ մեծահասակներ կերազեին կարողանալ կատարել:

Մի խոսքով ապշած եմ ու ուզում եմ դուք նույնպես ապշեք, հիանաք այս փոքրիկ հրաշքի ֆանտաստիկ պարով:

Ասեմ, որ տեսանյութը տեղադրվել է 2 օր առաջ և արդեն դիտումների քանակը մոտենում է միլիոնի:

Նայեք վիդեոն և հետո մեկնաբանություններում կիսվեք մեզ հետ Ձեր տպավորություններով:

Необходимо обновить Adobe Flash Player

Permanent link to this article: http://arxangelo.info/breakdancing-small-wonder/

Փետ 25 2013

Ամենափոքրիկ բաները աշխարհում (Մաս 2)

Առաջին մասը կարդացեք այստեղ:

Աշխարհի ամենափոքրիկ թեյնիկը

37f312d2225359d1902303e78e8ba20c

Աշխարհի ամենափոքրիկ թեյնիկը ստեղծել է հաղճապակու հայտնի վարպետ Վու Ռուիշենը և այն կշռում է ընդամենը 1,4գ: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/the-smallest-in-the-world-2/

Փետ 24 2013

Ամենափոքրիկ բաները աշխարհում

b12bb3c88f50b5160f6b65b8b1aea697Մարդիկ հիմնականում ուշադրություն են դարձնում իրենց շուրջը գտնվող մեծ իրերին: Եվ ընդհակառակը, փոքրիկ իրերը կարող են աննկատ մնալ, չնայած դրանից նրանց  կարևորությունը չի սպառվում: Նրանցից որոշ մասը մենք կարող ենք տեսնել անզեն աչքով, մյուսները միայն մանրադիտակով, նաև կան այնպիսիները որոնց կարելի է պատկերացնել միայն տեսականորեն:

Ահա Ձեզ եմ ներկայացնում ամենափոքրիկ բաների հավաքածուն՝ սկսած անչափ փոքրիկ խաղալիքներից, կենդանիներից, վերջացրած մարդկանցով և սուբատոմային մասնիկներով: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/the-smallest-in-the-world/

Փետ 04 2013

Նորածինները կարողանում են մտքեր կարդալ

babyԻնչպես ցույց է տվել ամերիկյան գիտնականների հետազոտությունները, նորածինները մինչև 1,5 տարեկան կարող են կարդալ ձեր մտքերը: Չունենալով շրջապատի հետ բառերով շփման հնարավորություն, փոքրիկ երեխաները ընկալում են մեծերի մտքերն ու զգացմունքները էմպատիայի միջոցով, գրում է Daily Mail-ը:

Էմպատիան դա ինքդ քեզ այլ մարդու հետ նույնականացումն է, այլ խոսքերով ասած՝ ընդունակություն տեսնել աշխարհը ուրիշի աչքերով: Նախկինում կարծում էին, որ այդ ընդունակությունը առաջանում է երեխաների մոտ 4-ից 7 տարեկանում: Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այդ ընդունակությունները փոքրիկների մոտ առաջանում է շատ ավելի վաղ տարիքում: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/babies-read-your-mind/

Մայ 28 2012

Իմ փոքրիկ արևը

Այս աշխարհում կա մի փոքրիկ աղջիկ, մի փոքրիկ արև, ով միակն է, որ ինձ կարողանում է ջերմացնել: Նա ունի պայծառ աչուկներ ու անմահական ժպիտ և իր աչուկներով ու ժպիտով շողում է արևից էլ վառ: Մի փոքրիկ արև երկրի վրա, որն իր պայծառ լույսով մթնեցնում է երկնային արևի լույսը:

Մի փոքրիկ արև երկրի վրա շրջում ու ջերմացնում է շատերին, բայց ցավոք ոչ ինձ: Նա հեռու է և վաղուց է արդեն չեմ տեսել նրա լույսը, չեմ ջերմացել նրա շողերով: Իսկ ես այնքան շատ ունեմ նրա ջերմագին շողերի կարիքը, առանց այդ շողերի անչափ ցուրտ է, դիմանալն անհնար:

Մի փոքրիկ արև երկրի վրա շրջում ու իր ժպիտով ջերմացնում է շատերին, բայց ավաղ ոչ ինձ: Բայց չէ՞ որ այդ արևը միայն ինձ համար է արև, իսկ մնացածի համար սովորական մի աղջիկ: Բայց չէ՞ որ այդ ժպիտը միայն ինձ համար է ջերմացնող շողեր, իսկ մնացածի համար սովորական մի ժպիտ: Բայց չէ՞ որ նա իմ արևն է: Իսկ այդ դեպքում ինչու՞ նա այլևս ինձ չի լուսավորում ու ջերմացնում, ինչու՞ ինձ համար այլևս չի ծագում:

Հեռու է արևս ինձանից և կարծես թե մտադրություն էլ չունի կրկին իր շողերն ուղղելու ինձ վրա: Իսկ ես մրսում եմ, ցուրտ է…

Permanent link to this article: http://arxangelo.info/my-sun/

Նոյ 17 2011

Նա

Նա մի փոքրիկ, լուսավոր հրեշտակ, որն իջել  է դրախտային պարտեզներից: Դրախտային ծաղիկների նման գեղեցիկ, դրախտային ամպի քուլաների պես մաքրամաքուր, դրախտային արևի պես քնքուշ: Աստծուց ինձ ուղարկված պարգև և միևնույն ժամանակ պատիժ:

Հեռավոր, բայց միևնույն ժամանակ այդքան մոտ, իմ բայց միևնույն ժամանակ ոչ իմ՝ հրաշք երկնային:

Օրերն ինձ անընդհատ համոզում են, որ ես տեսել եմ իրական հրեշտակ…

Permanent link to this article: http://arxangelo.info/she/