Tag Archive: քիմիկ

Հուլ 29 2011

19 տարի առաջ ես կորցրեցի իմ կյանքի ամենակարևոր մարդուն

Ուղիղ 19 տարի առաջ, այս օրը՝ հուլիսի 29-ը դարձավ ինձ համար ճակատագրական: Հենց այս օրը ես կորցրեցի իմ կյանքի երևի ամենակարևոր մարդուն: Կորցրեցի այն ժամանակ, երբ իր կարիքը ամենաշատն էր զգացվում իմ կյանքում: Այն տարիքում կորցրեցի, երբ հենց նա պետք է ինձ սովորեցներ թե ինչ է կյանքը և ինչպես պետք է ոտք դնեմ այս կյանք: 1992թ հուլիսի 29-ին իմ հայրը հեռացավ կյանքից: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/father/

Հուն 07 2011

Յոդի հայտնաբերումը

1811 թ-ին ֆրանսիացի քիմիկ-տեխնոլոգ և դեղագետ Բեռնար Կուրտուան հայտնաբերեց յոդը: Նրա ընկերները պատմում եմ մի հետաքրքիր պատմություն, թե ինչպես է նա հայտնաբերում յոդը: Կուրտուան ուներ մի սիրելի կատու, որը ճաշի ժամանակ միշտ նստում էր տիրոջ ուսին: Կուրտուան հաճախ էր ճաշում լաբորատորիայում: Մի օր ճաշի ժամանակ կատուն ինչ որ բանից վախեցած ցատկում է տիրոջ ուսից և ընկնում շշերի վրա, որոնք շարված էին լաբորատոր սեղանի կողքը: Շշերից մեկում Կուրտուան պատրաստել էր  ջրիմուռներից (որոնք պարունակում են իրենց մեջ նատրիումի յոդիդ) սուսպենզիոն զոլ էթանոլում, իսկ մյուս շշում կոնցենտրիկ ծծմբական թթու էր գտնվում: Շշերը ջարդվում են և հեղուկները խառնվում են: Գետնից սկսում է բարձրանալ կապտա-մանուշակագույն գոլորշու քուլաներ, որոնք նստում էին շրջապատող իրերի վրա սև-մանուշակագույն մանր բյուրեղիկների ձևով և որոնք ունեին մետաղական փայլ և արձակում էին յուրահատուկ հոտ: Դա հենց նոր քիմիական տարրն էր՝ յոդը:

Permanent link to this article: http://arxangelo.info/iod/

Մայ 29 2011

Այսօր քիմիկի օրն է

Այսօր Ռուսաստանում, Ուկրաինայում և Բելառուսում նշվում է Քիմիկի օրը: Այն նշում են շատ հանդիսավոր, բոլոր քիմիական ավարտածները, ուսանողները, դասախոսները, քիմիական արտադրությունում աշխատողները և այլն: Բացի դրանի ամեն տարի Մենդելեևի պարբերական համակարգից ընտրվում է մի տարր և այդ տոնը անց են կացնում այդ սիմվոլի ներքո: Օրինակ առաջին անգամ քիմիկի օրը անց են կացրել ջրածին սիմվոլի ներքո, քանի որ այն պարբերական համակարգում առաջինն է:
Ես չգիտեմ արդյո՞ք Հայաստանում այդպիսի օր, այդպիսի տոն գոյություն ունի, թե՞ ոչ: Ինչքան ինձ փնտրտուքներս ցույց տվեցին՝ չունի: Ուստի գերադասում եմ այս օրը համարել նաև հայ քիմիկների օր ու կոչ եմ անում որ այսպիսի օր նշվի նաև Հայաստանում:
Այս օրվա կապակցությամբ ուզում եմ շնորհավորել, բոլոր քիմիկներին, բոլոր իմ կոլլեգաներին և իհարկե ինձ: Ցանկանալ արգասաբեր գիտական աշխատանք: Շնորհավո՛ր:

Permanent link to this article: http://arxangelo.info/chemic-day/