Tag Archive: օդնոկլասնիկ

Ապր 05 2013

Ի՞նչ է պատահել օդնոկլասնիկին

odnoklassnik-ը չի գործումԱպրիլի 4-ի երեկոյան և 5-ի գիշերը «օդնոկլասնիկներ» սոցիալական կայքը անհասանելի էր: Ինչպես հաղորդում է «Маяк» ռադիոկայանը, կայքի բնականոն աշխատանքը մինչ այժմ չի վերականգնվել: Ներկա պահին օգտատերերը չեն կարողանում ուղարկել հաղորդագրություններ և գնահատականներ դնել, նաև չի գործում նորությունների ժապավենը:

Ըստ «Համադասարանցիների» ներկայացուցիչ Մարիյա Լապուկի անախորժությունը կապված է սարքավորումների հետ:

Նաև նշեմ, որ երեկ Ֆեյսբուքում բազմաթիվ օգտատերեր անհանգստացած էին, որ «օդնոկլասնիկները» ընդմիշտ կփակվի: Շտապեմ ուրախացնել նրանց և ասել. դատեք ինքներդ, եթե մի սարք ձեզ հսկայական քանակությամբ գումարներ բերեր և օրերից մեկ օր այն խափանվեր, մի՞թե դուք այն դեն կշպրտեիք, թե՞ կփորձեիք այն շուտափույթ կերպով վերանորոգել: Այնպես, որ անհանգստանալ կարծում եմ պետք չէ և odnoklassniki.ru կայքը շատ շուտով կվերականգնի իր բնականոն ընթացքը:

Permanent link to this article: http://arxangelo.info/odnoklasniky-chi-gortsum/

Հոկ 13 2011

Օդնոկլասնիկը ճանաչում է օգտագործողների դեմքերը

Օդնոկլասնիկ” (odnoklassniki.ru) սոցիալական ցանցում շուտով կհայտնվի լուսանկարներում ավտոմատ դեմքերի ճանաչման համակարգը: Այս ֆունկցիայի ներմուծումը կկատարվի հետզհետե: Սկզբից օգտագործողներին կառաջարկվի նշել ընկերներին նկարների վրա, իսկ որոշ ժամանակ անց օդնոկլասնիկը այն կկատարի ավտոմատ:

Սոցիալական ցանցի մամուլի ծառայությունից հայտնում են, որ միևնույն ժամանակ ֆոտոալբոմներում դեմքերի ճանաչում չի կատարվի: Ցանկության դեպքում նաև օգտագործողի պրոֆիլից հնարավոր կլինի ընդհանրապես անջատել դեմքերի նշումը:

Հիշեցնեմ նաև, որ աշխարհի ամենամեծ սոցիալական ցանց Facebook-ում նմանատիպ ֆունկցիա արդեն կիրառվում է:

Permanent link to this article: http://arxangelo.info/odnoklassniki-face-recognition/

Սեպ 20 2011

Ռուսական զորքերը շքերթում կամ հայի պարապությունը

Ի սկզբանե օդնոկլասնիկն էր, հետո եկավ ստատուսը, հետո Անժելա Սարգսյանն էր, իսկ հիմա ՀՀ Անկախության տոնին նվիրված շքերթին ռուսական զորքերը:

Հայ ժողովուրդը կարծես իսկապես պարապ է մնացել, այնպիսի բաներից կսարքի համազգային խնդիր, որ ուղակի երբեմն ծիծաղդ է սկսում գալ: Լավ էլի ժողովուրդ…

Իսկ հիմա ավելի լուրջ. ես ընդունում եմ, որ պատմության մեջ դրվագներ են եղել, որ ռուսները մեզ կամ ամենավատ պահին լքել են կամ մեղմ ասած իրենց ձեռքից տուժել ենք: Եղել են, ընդունում եմ, բայց նաև եղել են դրվագներ երբ հայն ու ռուսը ուս ուսի կռվել են իրար կողք՝ դա նույնպես պետք չէ մոռանալ: Իսկ հիմա պատմության խորքից վերադառնանք ներկա: Եթե ռուսական բանակը մեզ հետ միասին պահպանում է մեր սահմանները, ուրեմն ի՞նչ եք կարծում, միթե՞ նրանք մաս չունեն մեր անկախության մեջ: Եվ ի վերջո ինչու՞ եք մոռանում, որ մեր փոքրիկ երկիրը շրջապատված է թշնամիներով և ինչ որ մի տեղ ռուսական զորքի առկայությունն է, ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակից անունն է, որ սթափեցում է նրանց: Եվ վերջապես ինչու՞ եք դուք բոլորդ Ձեզ դնում մեծն քաղաքականագետի և դիվանագետի տեղ: Միթե՞ չեք հասկանում, որ այս քայլով մեր թշնամիներին թե՛ մենք և թե՛ ռուսները ուզում ենք հասկացնել, որ Ռուսստանը մեր կողքին է:

Հիմա էլ ռուսական զորքերի շքերթին մասնակցելն եք դարձրել ազգային խնդիր, ֆեյսբուքում ընդդեմ խմբեր եք բացում և այլն: Այսքան ժամանակ չտեսա, որ ակտիվորեն քննարկեք և ընդդեմ խմբեր բացեք ասենք. համատարած թանկացումների, աշխատավարձերի աղետալի ցածր լինելու, մարդկանց աշխատատեղ չլինելու կամ աշխատատեղերում շահագործելու և այլն և այլնի դեմ:

Ախր ժողովուրդ ջան փորձենք ամեն ինչին ավելի լուրջ վերաբերվել: Ասենք հասաք նրան, որ շքերթում ռուսական զորքերը չմասնակցեցին, դուք դա կհամարե՞ք մեծ ազգանվեր, հայրենասեր գործ Ձեր կողմից: Լավ էլի…

Հ.Գ. Եվ կխնդրեմ որոշ մարդկանց այս մտքերիս համար հանկարծ փորձ չանեն ինձ անվանել ոչ հայրենասեր, ռուսամոլ և այլն: Մի մարդ որը մեծացել է մեծ հայրենասերի ընտանիքում, հայրենասեր՝ ով իր կյանքով է վճարել իր Հայրենիքի համար,այդ ընտանիքում մեծացողը չի կարող իր Հայրենիքը չսիրել:

Permanent link to this article: http://arxangelo.info/parad/

Սեպ 12 2011

Անժելա Սարգսյանյան ինտրիգներ

Արդեն որերորդ շաբաթն է այս թեման չի իջնում առաջին հորիզոնականներից: Հայ ազգը ուղղակիորեն առավոտ արթնանում և գիշերը քնում է Անժելա Սարգսյանի մերկ կամ պորնոգրաֆիկ նկարների մասին մտածելով:

Եվ ի վերջո ո՞վ շահեց այս պատմությունից: Կարծում եմ հիմնական շահողները դրանք բլոգերներն էին, քանի որ ով հասցրեց գրել Անժելա Սարգսյանի մասին, իրենց բլոգի այցելուների քանակը ամենաքիչը կրկնապատկվեց (չեմ թաքցնի, որ իմ բլոգը նույնպես այցելուների քանակով շահեց): Շահեց հայկական ինտերնետը, որովհետև ինտերնետից օգտվող հայերի փնտրման բառերում, բացի օդնոկլասնիկ և ստատուս բառերից հայտնվեց ևս մեկ նոր փնտրվող բառ՝ Անժելա Սարգսյան: Եվ կարծում եմ գումարային առումով շահեց այդ պոռնո կայքի, որում տեղադրված է Անժելա Սարգսյանի լուսանկարները, ստեղծողը:

Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/anjela-intrigue/

Օգս 26 2011

Ազգիս տխուր ինտելեկտը

Այսօր հերթական անգամ ուսումնասիրում էի բլոգիս վիճակագությունը Google Webmaster Tools -ով ու մեղմ ասած շատ տխրեցի: Տխրեցի, երբ նայում էի թե մարդիկ որոնողական համակարգերում ի՞նչ հարցումներով են մտելի իմ բլոգ: Եվ այսպես, նայեք նկարը.

Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/stupid/

Օգս 15 2011

Ֆեյսբուքյան անհավանական գաղտնիքներ և թե ինչպես կոտրել օդնոկլասնիկը

Այսօր մենք կխոսենք մի շատ բարդ պրոցեսի մասին: Այս պրոցեսի մասին ոչ մեկ չգիտի, միայն ես գիտեմ: Եվ քանի որ ես շատ հանճարեղ ու խելոք մարդ եմ, այնքան խելոք որ էլ ոչ մեկ էդքան խելոք չի կարա լինի, դրա համար ես եմ սովորեցնում: Նաև շատ բարի եմ, դրա համար սիրում եմ կիսվել իմ հանճարեղ գաղտնիքներով:

Եվ այսպես, ինչպե՞ս մտնել ֆեյսբուք: Շաաաատ բարդ է չէ՞: Էսքան վախտ ոչ մեկ այս մասին չի իմացել: Հանճարեղ գլուխներ են ջարդվել այս հարցից, բայց պատասխան չի գտնվել, և միայն իմ հանճարեղ ուղեղն է, որ գտել է այդ հարցի պատասխանը: Եվ այսպես. ֆեյսբուք մտնելու համար, նախ պետք է ունենաք համակարգիչ, հետո ինտերնետ և իհարկե ֆեյսբուք ըքաունթ: Ունե՞ք այս ամենը, դե ուրեմն հիմա կարող եք մտնել: Հանճարեղ էր չէ՞:

Բայց ինչ մոզգ եմ ես

Եվ մյուսը ուզում եմ սովորեցնել թե ինչպե՞ս կոտրել օդնոկլասնիկը: Այո այո, ես այնքան խելոք եմ, որ նույնիսկ սա կարող եմ ձեզ սովորեցնել: Եվ այսպես օդնոկլասնիկը կոտրելու համար, մտնում եք օդնոկլասնիկ և մի ծանր բանով հարվածում եք ձեր համակարգչի էկրանին: Եվ կտեսնեք ինչ ցաք ու ցրիվ է գալու օդնոկլասնիկը:

Միշտ մտեք այս բլոգ և մյուս գրառումներում ես կսովորեցեմ թե ինչպես օգտվել զուգարանի ջրի բաչոկից, ինչպես կոշիկ հագնել և նման հիմար ու պրիմիտիվ բաներ, որ նորմալ մարդը կամ գիտի, կամ էլ ցանկության դեպքում 2 րոպեյում գլխի կընկնի:

Այս գրառումիցս հետո այցելուներիս քանակը հասնելու է 10000-ների :D :D :D

Permanent link to this article: http://arxangelo.info/facebook-and-odnoklassniki/

Հուլ 22 2011

Էս ու՞ր ենք հասել

Ժողովուրդ էս ու՞ր ենք հասել և դեպի ու՞ր ենք գնում: Օրեց օր ժամ առ ժամ դեգրադացվում ենք: Վեր բարձրանալու փոխարեն ցած ենք գլորվում: Եվ գեթ մեկ պայծառ լույս, վեր բարձրացնող աստիճան մոտակա տարիների համար չեմ տեսնում:

Այսօր նայում էի բլոգիս վերջին շաբաթվա վիճակագրությունը և տխրեցի: Չէ չկարծեք տխրեցի բլոգիս համար: Բլոգիս գործերը ամենևին էլ վատ չէ, այլ ընդհակառակը 5 ամսական բլոգի համար այն ցուցադրում է բավական հասուն արդյունքներ: Տխրեցի ուրիշ բանից: Տխրեցի նրա համար, թե ինչո՞վ է զբաղվում և ի՞նչ է հիմնականում փնտրում մեր հայ ազգը ինտերնետում: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/new-virus/

Հին գրառումներ «