Tag Archive: ֆլեշ

Հուն 27 2013

Ինչպե՞ս ուղղել Flash Player – Google Chrome կոնֆլիկտը

flash-chrome-crashՍկսեմ մի փոքր նախաբանից: Արդեն քանի ամիս է ես տառապում էի Google Chrome դիտարկչիս ձեռքը: Չնայած նրան, որ Google Chrome-ը շատ-շատերի կողմից համարվում է ամենաարագագործ դիտարկիչը, սակայն ինձ մոտ դա ամենևին այդպես չէր: Մի քանի րոպե աշխատելուց հետո, նա սարսափելի ծանրանում էր, դժվարանում էր Chrome-ի մեջ մի Tab-ից մյուսին անցնելը, դժվարանում էր Youtube-ով վիդեո նայելը, մի կայքից մյուսին անցնելը: Մի խոսքով այդ ամենը հիշեցնում էր հեռավոր pentium 1-ը: Ինձ թվում էր համակարգչիս հետ ինչ որ բան այն չէ: Սակայն երբ փորձեցի ավելի ուշադիր վերլուծել պրոբլեմը՝ պարզվեց որ խնդիրը դիտարկչի Flash Player-ի մեջ է, ավելի ճիշտ կոնֆլիկտ ունի Google Chrome-ը Flash Player-ի հետ:

Եվ գտնելով պրոբլեմի լուծումը և իրապես հիանալով Chrome-ի արագությամբ ուզում եմ կիսվել Ձեզ հետ թե ինչպես դա արեցի: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/chrome-crashed-flash/

Հուն 16 2013

Բլոգի նորությունը

Notice

«Ֆլեշ խաղեր» Էջում ավելացվել են ևս մի քանի հետաքրքիր խաղեր:

games1000

Անց կացրեք Ձեր ժամանցը մեր բլոգում: Խաղացեք բազմապիսի և բազմաժանր խաղեր «Ֆլեշ խաղեր» էջում

Permanent link to this article: http://arxangelo.info/blog-news-14/

Դեկ 29 2012

Ամանորյա զվարճալի ֆլեշ

new year

Հարգելիներս հատուկ Ձեզ համար Ամանորյա շատ զվարճալի ֆլեշ ինտերակտիվ հոլովակ:

Հավատացնում եմ Ձեզ, որ այն արժի դիտել:

Կարող եք նաև ուղարկել Ձեր ընկերներին:

Դիտել Հոլովակը

Permanent link to this article: http://arxangelo.info/funny-new-year-flash/

Փետ 14 2012

Սիրո տոն՝ Սուրբ Վալենտինի օր (+ֆլեշ անիմացիա)

Այսօր փետրվարի 14-ն է: Կաթոլիկ աշխարհը նշում է Սբ.Վալենտինի օրը: Սուրբ Վալենտինը համարվում է սիրո և սիրահարների հովանավորը: Հետևաբար այս օրը նշվում է, որպես սիրո օր: Փետրվարի 14-ին սիրահարները միմյանց սրտիկներ և սիրո խոստովանություններ են նվիրում:

Հայաստան ևս ներթափանցել է այս տոնը իր ավանդույթներով: Եվ հայերից շատ-շատերը նշում են սուրբ Վալենտինի օրը, չնայած նրան, որ հայերը ունեն իրենց սիրո հովանավորն ու սիրո օրը՝ Սուրբ Սարգիսը:

Ես դեմ չեմ, որպեսզի Հայաստանում նույնպես նշվի Սբ.Վալենտինի օրը, որպես սիրո օր, քանի որ մեզ հայերիս այժմ անչափ պակասում է սերը: Բայց կցանկանաի, որ յուրաքանչյուր մարդու համար սիրո օր լինի ամեն Աստծո օր:

Սիրով լի կյանք եմ մաղթում բոլորիդ և նվիրում այս ծիծաղելի ֆլեշ անիմացիան նվիրված սիրո տոնին:

Ուղղակի սեղմի՛ր նկարին.

Permanent link to this article: http://arxangelo.info/valentine/

Փետ 11 2012

Արխանգելոյի բլոգը օրվա բոլոր ժամերին

Հերթական Flash փորձարկումներիս արդյունքում ստացա հետևյալ էֆեկտը: Կարծում եմ վատը չի:

Պատկերի վրա շարժեք մկնիկը.

Permanent link to this article: http://arxangelo.info/arxangelo-flash/

Հուն 12 2012

Զվարճալի Ֆլեշ հոլովակ. Ստրիպտիզ

Նախապես ուզում եմ նշել որ չվախենաք ստրիպտիզ բառից, ոչ մի խուժանական բան չկա :)

Ընկերնե՛ր, Ձեզ եմ ներկայացնում զվարճալի հոլովակ: Մի քիչ ստրիպտիզ, մի քիչ հումոր: Այս հոլովակ ստեղծողները մտածել և ստեղծել են բավական հետաքրքիր ու զվարճալի հոլովակ: Խորհուրդ եմ տալիս բոլորին նայել մինչև վերջ ու մի փոքր ժպտալ:

Հ.Գ. Չմոռանաք, որ սա ֆլեշ հոլովակ է, այսինքն այն ինտերակտիվ է:

Հ.Հ.Գ. Բայց հոլովակի մեջի մարդը ձեռս որ ընկներ՝ կսպանեի :D

Տեսահոլովակը ներքևում է. Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/striptiz/

Հուն 08 2012

Ֆլեշ խաղեր. բլոգի նորությունը

Հարգելիներս, «Ֆլեշ խաղեր» էջում արդեն կա 20 բազմապիսի, տարատեսակ խաղ և սա վերջը չէ: Ամեն օր ավելացվում է ամենաքիչը 4-ից 8 խաղ միայն իմ կողմից: Հույս ունեմ, որ շուտով Դուք նույնպես կօգնեք ինձ և խաղերի քանակը կհասնի հսկայական չափսերի:

Կազմակերպեք Ձեր հանգիստն ու ժամանցը խաղալով Արխանգելոյի բլոգում, այցելեք «Ֆլեշ խաղեր» էջ և չմոռանաք տեղեկացնել նաև Ձեր ընկերներին…

Եվ հիշե՛ք Արխանգելոյի բլոգը դա Ձեր բլոգն է և այն գործում է միմիայն Ձեզ համար…

Permanent link to this article: http://arxangelo.info/blog-news-9/

Հին գրառումներ «