Tag Archive: Google Drive

Սեպ 27 2012

Google-ը այսօր դարձավ 14 տարեկան

Հանրահայտ ինտերնետ հսկա Google-ը այսօր դարձավ 14 տարեկան:

Մի փոքրիկ անդրադարձ կատարեմ այդքան հսկա, բայց և այդքան երիտասարդ այս կորպորացիայի հիմնման ակունքներին.

Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը 1995թ. իրար հետ ծանոթացել են Սթենֆորդի համալսարանում: 1996թ. Լարին ու Սերգեյը համատեղ ձեռնամուխ են լինում BackRub անվանումով որոնողական համակարգի ստեղծմանը:

Մեկ տարուց ավել  BackRub համակարգը աշխատում էր Սթենֆորդի սեռվերների վրա և արդյունքում նրա թրաֆիկը գերազանցեց համալսարանի սեռվերի թողունակությանը: Եվ ընկերները հանգում են այն մտքին, որ որոնողական համակարգին նոր անուն է հարկավոր և նրանց ընտրությունը կանգ է առնում «Google» անվան վրա: 1998թ. սեպտեմբերի 4-ին ստանալով 100 հազար դոլարի չեկ նրանք «Google» ընկերության գրանցման հայտ են ներկայացնում Կալիֆոռնիյա նահանգ: Եվ այդպես սկսում է գուգլի պատմությունը…

Ես էլ իմ կողմից եմ ուզում շնորհավորել Google-ին: Google-ի շնորհիվ այսօր մեր կյանքում բավական օգտակար օգնականներ են հայտնվել՝ ինչպիսիք են գուգլի որոնման համակարգը, gmail էլեկտրոնային փոստը, գուգլի ամպային ծառայություն՝ Google Drive-ը և այլն և այլն, դրանք տասնյակներով են:

Շնորհավոր ծնունդդ Google!!!

 

Permanent link to this article: http://arxangelo.info/google-birthday/

Ապր 25 2012

Google Drive ամպային ծառայությունը արդեն գործում է

Google ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց իր երկար սպասված Google Drive ծառայությունը: Ռուսական տարբերակով այն կոչվում է  ”Диск Google”: Ինչպես և ենթադրվում էր ծառայությունը թույլ է տալիս ինտերնետում պահել ֆայլեր և մուտք ապահովել դեպի այդ ֆայլերը յուրաքանչյուր վայրից՝ տուն, աշխատավայր, ճանապարհին և այլն: Google-ի խոսքերով այս ծառայության օգնությամբ դուք կարող եք ամպի մեջ ներբեռնել և մշտական հասանելիություն ունենալ դեպի յուրաքանչյուր ֆայլ, այդ թվում՝ տեսանյութեր (վիդեո), լուսանկարներ, PDF և այլ տեքստային դոկումենտներ և այլն: Ընդհանուր թվով 30 տեսակի ֆայլ: 5 Գբ (գեգաբայթ) դիսկային ծավալը տրվում է անվճար: Այն կարելի է ընդլայնել մինչև 25 Գբ ամենամսյա վճարման դեպքում, որը կազմում է 2,49$, մինչև 100 Գբ 4,99$ ամեն ամիս և նույնիսկ 1 Տբ (տեռաբայթ)՝ ամեն ամիս վճարելով 49,99$: Եթե դուք որոշեք օգտվել վճարովի ծառայությունից, Ձեր Gmail էլ-փոստի ծավալը կմեծանա մինչև 25 Գբ:

Ինչպես ընդգծում է Google ընկերությունը Googl Drive-ը ավելին է, քան ֆայլադարանը: Դուք կարող եք կառավարել ֆայլի հասանելիությունը և կարող եք տվյալ ֆայլը խմբագրել ընկերների հետ համատեղ՝ օգտագործելով յուրաքանչյուր սարք (սմարթֆոն, պլանշետ, նոթբուք և այլն):

Բացի վեբ ինտերֆեյսից Google Drive-ը հասանելի է PC և Mac-երից, նաև Android հարթակով աշխատող յուրաքանչյուր սարքից: iPhone-ի և iPad-ի համար նախատեսված տարբերակը սպասվում է շուտով:

Որպեսզի կարողանաք օգտվել Google Drive-ից, դուք պետք է անցնեք հետևյալ հղումով https://drive.google.com/start և թողել Ձեր հայտը, որից հետո որոշ ժամանակ անց Google-ը Ձեր Gmail-ին կուղղարկի մուտքի հղումը:

Permanent link to this article: http://arxangelo.info/google-drive-3/

Ապր 18 2012

Google Drive-ը կարող է գործարկվել հաջորդ շաբաթ

Նոր մանրամասներ են ի հայտ եկել Google Drive «ամպային» ծառայության մասին: Ըստ The Next Web տեխնոբլոգի տեղեկատվության՝ այս ծառայությունը կգործարկվի հաջորդ շաբաթ, իսկ օգտվողների տրամադրության տակ կհայտնվի անվճար 5 Gb ծավալ ֆիրմային վեբ սերվերների վրա:

Հիշեցնեմ, որ նախկինում լուրեր էին տարածվել, որ ծառայությունը կգործարկվի ապրիլի սկզբին: Այնպես որ նոր ժամկետները հեռու չեն նախկին կանխատեսված ժամկետներից:

Բացի դրանից նույն աղբյուրը հաղորդում է, որ Google Drive-ը կաշխատի թղթապանակների հետ Windows և OS X օպերացիոն համակարգերում, իսկ թե ինչպես կիրականացվի ինտեգրացիան առցանց ֆայլադարանի հետ, առայժմ հայտնի չէ:

Մի խոսքով սպասելուն քիչ է մնացել և անհամբերությամբ կսպասենք ծառայության գործարկմանը, որպեսզի մեր ձեռքով փորձարկենք այն:

Permanent link to this article: http://arxangelo.info/google-drive-2/

Մար 31 2012

Նոր տեղեկություններ են հայտնվել Google Drive-ի մասին

Նոր տեղեկություններ են ի հայտ եկել «ամպային» պահպանման ծառայություն՝ Google Drive-ի մասին, որի գործարկումը սպասվում է ապրիլին: Դատելով աղբյուրի հրապարակած սքրինշոթից՝ Google Drive-ի ապագա օգտատերերը կարող են սպասել անվճար 5 Gb սերվերների վրա պահպանման համար նախատեսված ծավալ, այլ ոչ թե 1 Gb՝ ինչպես նախկինում էր հաղորդվում: Այսպիսով Google Drive-ը այս ցուցանիշով առաջ է անցնում իր հակառակորդներից, մասնավորաբար հայտնի «ամպային» պահպանման ծառայություն  Dropbox-ից, որը առաջարկում է 2Gb ծավալ:

Բացի դրանից Google Drive-ը հնարավորություն է տալիս մուտք ունենալ «վիրտուալ ֆլեշին» պլանշետային համակարգիչներից և սմարթֆոններից:

Աղբյուրը՝ The Next Web

Permanent link to this article: http://arxangelo.info/google-drive/

Մար 28 2012

Google Drive-ը կգործարկվի ապրիլի՞ն

GDrive «ամպային» ծառայությունը, որի օգնությամբ օգտատերերը հեռակա կարող են պահել իրենց տվյալները Google-ի սերվերներում կգործարկվի ապրիլի սկզբներին: Ինչպես հայտնում է GigaOM բլոգը հղում անելով  Google ընկերությանը մոտ կանգնած իր անձնական աղբյուրներին՝ ինտերնետ հսկան իր սերվերների վրա անվճար կտրամադրի 1Գբ հեռակա կոշտ սկավառակ, իսկ ավելի մեծ ծավալների համար պետք կլինի վճարել:

Ծառայությունը, որը պայմանականորեն անվանում են GDrive՝ կստանա առանձին դոմեն: Նա հասանելի կլինի համապատասխան ծրագրի և վեբ ինտերֆեյսի միջոցով:

Հիշեցնեմ, որ ասեկոսեները այն մասին, որ Google-ը պատրաստվում է գործարկել իր «վիրտուալ ֆլեշկան» տարածվում էին դեռևս 2006թ., սակայն մինչ հիմա նրա մասին ոչ մի ստույգ տեղեկություն չկար: 2012թ. փետրվարին  The Wall Street Journal  թերթը հայտնեց, որ GDrive-ը համարյա թե պատրաստ է և շատ օգտատերերի համար այն կլինի անվճար:

vesti.ru

Permanent link to this article: http://arxangelo.info/gdrive/