Tag Archive: Men in Black

Հուն 14 2012

Սևազգեստ մարդիկ 3 (Men in Black 3)

Իսկ Դուք չգիտեի՞ք: Այո-այո, ճիշտ եք կարդացել՝ սև կոստյումներով և սև ակնոցներով տղաները կրկին կազմ ու պատրաստ են:

Այս անգամ ֆիլմի ստեղծողները չեն բավարարվել այլմոլորակային բլոճներով և հսկա խավարասերներով, որոնք ունեն լազերային զենքեր: Ըստ սյուժեյի ոչ մի սուպեր գալակտիկական պաշտպանիչ վահան գոյություն չունի: Այն ուղղակի չեն հասցրել կառուցել, քանի որ հեռավոր 1969թ. այդ նախագծի ստեղծման պատասխանատու, գործակալ Քեյնին դավադրաբար սպանել են: Որպեսզի այս ծառայողական կծիկը բացվի, գործակալ Ջեյնը ստիպված պետք է մեկնի անցյալ շատ բնական ու սովորական ժամանակի մեքենայով: Ա՛յ այսպես…

Նոր բլոկբաստերը էկրաններին կհայտնվի 2012թ. մայիսին:

Հ.Գ. Անձամբ ես անհամբերությամբ սպասում եմ:

Permanent link to this article: http://arxangelo.info/men-in-black-3/