Tag Archive: Rovio

Հուլ 07 2012

Angry Birds-ը նորովի: Խոզերը հակահարված են տալիս

Հետաքրքիր լուր է տարածվել համացանցում:  Եթե այն հավաստի եղավ, ապա Angry Birds հայտնի խաղի սիրահարներին անակնկալ է սպասվում: Ինչպես հայտնում է  Pocket Lint ռեսուրսը, այս տարի Rovio ընկերությունը կթողարկի Angry Birds-ի նոր տարբերակ, որում խաղացողները կլինեն խոզերի կողմից այլ ոչ թե չար թռչունների:

Ըստ երևույթին խնդիրը կկայանա նրանում, որ պետք կլինի պաշտպանել թռչուններից գողացված ձվերը: Ավանդական դարձած կատապուլտերը, փայտյա և քարե շինությունները կպահպանվեն խաղում:

Դե ի՞նչ սպասենք տեսնենք թե այս տեղեկությունները ինչքանով են հավաստի

Permanent link to this article: http://arxangelo.info/new-angry-birds/

Հուն 27 2012

«Բարկացած ծիտիկները» ուզում են խափանել սիրահարների տոնը

Սմարթֆոնների համար ստեղծված ամենահանրաճանաչ խաղի՝ Angry Birds -ի ստեղծողները մտադիր են փետրվարի 14-ին, Սուրբ Վալենտինի տոնին խափանել բոլոր սիրահարների նախորոք մշակած պլանները՝ այդ օրը բաց թողնելով «Բարկացած ծիտիկներին» ֆեյսբուք սոցիալական ցանցում: Այսպիսի հայտարարություն է արել Rovio խաղեր թողարկող ընկերության գլխավոր տնօրեն՝ Պիտեր Վեստերբակը- հաղորդում է vesti.ru-ն:

Նրա խոսքերով խաղի բազային տարբերակը կլինի անվճար, սակայն նոր արծվի՝ Mighty Eagle, նոր պարսատիկի, «երկրաշարժի» և այլ բոնուսների համար պետք է վճարել 99 ցենտ: Խաղի թողարկմանը կհրավիրվի հատուկ մամլո ասուլիս, որը տեղի կունենա Ջակարտայում (Ինդոնեզիա):

Permanent link to this article: http://arxangelo.info/angry-birds/

Օգս 14 2011

Google-ի սոցիալական ցանցում խաղեր են հայտնվել

Ոչ վաղ անցյալում գործարկված, մոտ 25 միլիոն օգտվող ունեցող սոցիալական ցանց Google+ -ում խաղեր են հայտնվել: Ինչպես հայտնում է պաշտոնական բլոգը, այժմ ցանցում կա 16 խաղ 10 արտադրողներից, որոնց մեջ են մտնում նաև հանրաճանաչ Angry Birds-ն Rovio-ից և պոկերի սիմուլյատոր Zynga Poker-ը Facebook սոցիալական ցանցի համար խաղեր պատրաստող առաջատար Zynga-ից:

Չանցած մի քանի ժամ, ինչ Google+ -ում հայտնվեցին խաղեր, Facebook-ը հայտարարեց իր խաղային հարթակում նոր ֆունկցիաների ներդրումը: Նորություններից են՝ ավել լայն խաղային տարածք և աջ անկյունում գտնվող պանելը, որտեղ ցուցադրվում են արդյունքները և ով ինչ է խաղում: ամբողջական էկրանային ռեժիմ շուտով կստանան CityVille, Zoo World, Monster World и Mystery Manor խաղերը:

Եթե Facebook-ը վերցնում է իր վիրտուալ ապրանքների վաճառքից 30%, ապա Google-ը սկզբի համար արտադրողներին է առաջարկում շատ ավելի շահութաբեր պայմաններ, ընդամենը 5%:

Permanent link to this article: http://arxangelo.info/googleplus-games/