Բաժին՝ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍԹԵՐ ԵՎ ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿՆԵՐ

Այստեղ հավաքվում և մեկտեղվում են տարբեր տեսակի հոգեբանական թեսթեր և գլուխկոտրուկներ: Հոգեբանական թեստերից որոշները Ձեզ կօգնեն ավելի լավ ճանաչել ինքներդ Ձեզ, իսկ որոշներն էլ՝ կարող են դառնալ լավ ժամանակ անցկացնելու միջոց: Իսկ գլուխկոտրուկները կօգնեն է՛լ ավելի լավ զարգացնել Ձեր միտքն ու մտածողությունը:

Ապր 19 2012

Լավատե՞ս ես, թե՞ հոռետես (հոգեբանական թեսթ)

Լավատեսությամբ օժտված մարդու համար կյանքը հաճելի մի երևույթ է: Լավատես մարդը կյանքին նայում է վառ, գույնզգույն ակնոցներով: Նրա համար բոլոր դժվար պահերը դա մի նոր հաճելի պահի սկիզբն է: Նրա համար ապրելը հեշտ է և հաճելի:

Եվ ի հակառակ լավատես մարդու՝ հոռետեսի համար կյանքը մի դժվար և տաղտկալի երևույթ է: Մռայլ գույներով լեցուն այս կյանքում հոռետես մարդուն շատ դժվար է լինում գտնել հաճելի, կամ գեղեցիկ ինչ որ մի բան:

Այս հոգեբանական թեսթը Ձեզ որոշ չափով կարող է օգնել հասկանալ. արդյոք դուք լավատե՞ս եք, թե՞ հոռետես. Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/optimism-pessimism/

Փետ 25 2012

Կարողանու՞մ եք համոզել (հոգեբանական թեսթ)

Ինչ որ մեկին ինչ որ բան համոզել՝ դա այդքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից, նամանավանդ, երբ դիմացինդ հակված չէ իր դիրքորոշումը փոխելու: Համոզելու կարողություն բոլորին չէ տրված: Իսկ այդ կարողությունը կարող է շատ օգտակար լինել մարդու կյանքում: Համոզելու կարողությամբ օժտված մարդիկ, դրանք հիմնականում վառ ընդգծված անհատականություններն են, որոնք ի ծնե օժտված են լիդերությամբ:

Դե ի՞նչ, ուզում եք իմանալ, արդյո՞ք Դուք կարողանում եք համոզել մարդկանց: Պատասխանեք այս հոգեբանական թեսթի հարցերին և թեսթը կտա այդ հարցի պատասխանը. Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/psychotest/

Փետ 08 2012

Թաքնվու՞մ եք արդյոք իրականությունից – հոգեբանական թեսթ

Որոշ մարդիկ անընդհատ սավառնում են ամպերում՝ կտրված իրականությունից։ Ոմանք էլ այնքան երկրային են, այնքան ընկղմված իրականության մեջ որ միայն իրենց կոշիկների քթերի կեղտն են տեսնում։ Իսկ դուք կարողանու՞մ եք պահպանել անհրաժեշտ հավասարակշռությունը։ Այս հոգեբանական թեսթը Ձեզ կօգնի պարզելու այս հարցի պատասխանը. Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/psichotest-reality/

Հուն 29 2012

Արդյո՞ք կարելի է Ձեզ հետ անկեղծանալ – հոգեբանական թեսթ

Երբեմն մարդու կյանքում գալիս են այնպիսի պահեր, երբ պարտադիր է դառնում ինչ-որ մեկի հետ անկեղծանալ: Այդժամ մարդ սկսում է փնտրել հարազատ հոգի, հասկացող մարդ: Ոչ բոլորի հետ է հնարավոր անկեղծանալ: Սովորաբար այն մարդիկ, որոնց մոտ լինում է անկեղծանալ՝ օժտված են լինում լսելու և պահը վերլուծելու մեծ ունակություններ:

Իսկ Ձեզ հետ հնարավո՞ր է անկեղծանալ: Այս հոգեբանական թեսթը կօգնի Ձեզ հասկանալ դա. Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/psicho-test/

Հուն 21 2012

Դուք Ձեզ սիրու՞մ եք – հոգեբանական թեսթ

Տարածված կարծիք է, որ սեփական անձը սիրելը էգոիզմ է: Սակայն հոգեբանները պնդում են, որ իր անձը սիրելը ամենևին էլ վատ բան չէ, նույնիսկ հակառակը` այն նպաստում է հաջողությանն ու շրջապատի հետ լավ հարաբերություններ հաստատելուն: Եվ ի վերջո, երբ մարդ գոհ է լինում ինքը իրենից, ապա ավելի դրական է տրամադրված լինում նաև շրջապատի հանդեպ:

Այս հոգեբանական թեսթը Ձեզ կօգնի հասկանալ՝ սիրու՞մ եք Դուք Ձեզ, թե ոչ.  Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/yourself-test/

Հուն 20 2012

Գլուխկոտրուկ – Ճիշտ հավասարում լուցկիներով

Տեղափոխեք լուցկու հատիկներից մեկը այնպես, որպեսզի հավասարումը ճիշտ ստացվի (դա հնարավոր է անել երկու տարբերակով).

Տեսնել պատասխանը

պատասխան՝

1-ին տարբերակ՝

2-րդ տարբերակ՝

Permanent link to this article: http://arxangelo.info/puzzle-matchs/

Հուն 10 2012

Գլուխկոտրուկ. Որտե՞ղ հնարավոր չէ նստել

Մարդը նստած է: Բայց եթե նա նույնիսկ վեր կենա իր տեղից ու գնա, Դուք միևնույնն է չեք կարող նստել այդ մարդու տեղը: Կարո՞ղ եք ասել որտեղ էր նա նստած:

Տեսնել պատասխանը

պատասխան՝

Ձեր ծնկներին :)

Permanent link to this article: http://arxangelo.info/puzzle-2/