«

»

Փետ 07 2012

Print this Post

Հայատառ գրելու օր???

Նախորոք նշեմ, որ ես թե՛ ֆեյսբուքում, թե՛ օդնոկլասնիկում, թե՛ թվիթերում և թե ընդհանրապես ինտերնետում, եթե շփվում եմ հայի հետ, ապա միայն հայատառ: Իսկ բլոգումս ինչպես տեսնում եք:

Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր այսօր որոշել են հայտարարել հայատառ գրելու օր: Ես հարգում եմ իրենց որոշումը, սակայն չեմ միանում այդ ակցիային, ասեմ ավելին՝ ես դեմ եմ: Ասեմ ինչու. ի՞նչ է նշանակում հայատառ գրելու օր, ես ոչ մի կերպ դա չեմ հասկանում: Ինձ համար մի փոքր ծիծաղելի է այդ ամենը հնչում: Ախր հայերը դարերով իրենց գիրը ունեն: Մենք որ մեր տառերն ունեինք շատ ժողովուրդներ ծառերի վրա տերևներով իրենց … սրբում: Ու ոնց որ հիմա հեռուստատեսությամբ հայտարարեն, որ այսօր հայատառ գրելու օր է: Մի՞թե այդ դեպքում ձեր ծիծաղը չի գա:

Հայատառ գրելու օր պետք է լինի ամեն Աստծո օրը, եթե իհարկե դու հայ ես:

Միգուցե առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող բան եմ հիմա ասելու, սակայն մի փոքր եթե մտածեք կհասկանաք, որ այդ ամենը իրար հետ շատ խորը փոխկապակցված են:

Հայ ազգը սկսել է շատ արագ տեմպերով կորցնել իր մշակույթը՝ կուլտուրան: Դրա շնորհիվ դեգրադացիա է նկատվում ամեն ասպարեզում: Դե եթե մարդու մեջ բացակայում է կուլտուրան, ապա դժվար նա կարողանա դառնալ հասարակության անդամ: Ստացվում է, որ մենք կորցնելով մեր մշակույթը, կորցնում ենք մեր հասարակությունը, դե իսկ ինչ ազգ առանց հասարակության: Այնպես, որ ազգը գնում է դեպի կործանում:

Իսկ հիմա բուն թեմայի մասին. հայատառ չգրելը հենց այս վերոնշյալ տենդենցների ուղիղ հետևանքներից մեկն է: Ազգը վերանում է կորցնելով իր մշակույթը, իսկ գիրը հենց այդ մշակույթի հիմքերից մեկն է:

Այնպես որ հայտարարելով հայատառ գրելու օր համոզված եմ որ մարդուն ետ չեք բերի դեպի ազգային մշակույթ, կամ կուլտուրա (ինչպես կուզեք անվանեք): Համոզված եմ, որ շատերը հիմա կմտածեն, որ այս ի՞նչ անհեթեթություններ եմ գրում: Մարդիկ ուղղակի KDWin-ի մասին չգիտեն: Իսկ ես Ձեզ կպատասխանեմ. դուք էլ տեղեկացրեք նրանց KDWin-ի մասին ու տեսեք արդյո՞ք նրանցից քանի հոգի կսկսի հայատառ գրել: Նա չի սկսելու գրել հայերեն, քանի որ նա արդեն այդպես է սովորել, նրան այդպես հիմա ավելի հարմար է: Եթե այդ ակցիայի մասին ենթադրենք լսի տաս հոգի՝ համոզված եմ, որ տասից հազիվ մեկը սկսի հայատառ գրել:

Հարգելիներս հասկացե՛ք այս ամենը ավելի խորը արմատներ ունի և պայքարը պետք է սկսել ավելի խորքից: Իսկ դուք բուժումը սկսում եք ամենավերևի ճյուղերից, այնինչ ծառը արմատներից է փտում:

Հայտարարե՛ք հայ մշակույթի պահպանման դար…

Կարդացեք նաև՝

Permanent link to this article: http://arxangelo.info/translit-ornot-translit/

7 մեկնաբանություն

Skip to comment form

  1. Anna

    Հարգելի Արխանգելո, ես լիովին համաձայն եմ Ձեզ հետ ամեն օր հայատառ գրելու հարցում, սակայն քանի որ դա մեր օրերում բավականին հազվադեպ երևույթ է ես ողջունում եմ նաև Զոհրապ Եգանյանի նախաձեռնուրյունը :)

    1. Arxangelo

      Աննա ջան դե ես ընդամենը իմ կարծիքն եմ ասում ;) և հարգում եմ նախաձեռնողի նախաձեռնությունը :)

  2. David

    Es shat kuzenay grey hayatar inetum, bayc qani vor im hamakargich@ sharqic grete durs e ekac es der cham karoxanum KDWin gcem hamakargchis vra, spasum em format aneluc heto gcem………..

    1. Arxangelo

      տենցել ա պատահում ;)

      1. Gay Yane

        Հարգարժան Արխանգելո, իսկ ինչ կարծիքի եք ,,ա,,-երով գրելու, ,,տենց,, , ,,սենց,, , ,,նենց,, բառերի մասին: Չէ որ ,,տենցել ա պատահում,,-ը ճիշտ հայերենով պէտք է լիներ ,,Էդպես էլ է պատահում,,:

        1. Arxangelo

          Գայանե ջան միանշանակ ճիշտ եք գեղեցիկ չի: Սակայն պետք է հիշել, որ սոց. կայքերը ամենօրյա շփման հարթակներ են և մարդիկ այնտեղ “խսում են” այնպես ինչպես իրական կյանքում:

          Իսկ ինչ վերաբերում է “տենցել է պատահում…” ու նմանօրինակ շատ ուշ ատ այլ սխալների, ապա այո, ցավոք այն մեր մեջ շատ խորը արմատներ է գցել: Եթե հեռուստատեսությամբ ենք ամեն Աստծո օր լսում նամանատիպ և դեռ է՛լ ավելի կոպիտ սխալներ, ապա ի՞նչ եք ուզում….

  3. David

    Ha;):)……………..Bayc es shat em ruseren shbvum, u chem karum latineren tarerov ruseren grem…..enqan pisa:(………….

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

Connect with Facebook

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Read previous post:
անվտանգ ինտերնետ
Անվտանգ ինտերնետի միջազգային օրն է

Vesti.ru-ն հայտնում է, որ այսօր ամբողջ աշխարհի համաշխարհային ցանցի օգտվողները նշում են անվտանգ ինտերնետի միջազգային օրը: Այս տոնը նպատակաուղղված է...

Close