Լուռ ու մթին, միապաղաղ
Իմ օրերն են շտապ սլանում:
Լազուր երկնում թռչունները սիրո պարն են իրենց պարում,
Իսկ ես գերված նրանց պարով քո մասին եմ կրկին հիշում,
Թվում է կարծես մի հավերժություն՝ մարդկաց շարքերում ես Քեզ եմ փնտրում:
Բաժին՝ ԻՄ ՍՏԵՂԾԱԾԸ
Իմ ստեղծագործությունները՝ բանաստեղծություններ, արձակ, առակներ և այլն
Մայ 17 2012
Անունը Քո լազուր երկնում
Permanent link to this article: http://arxangelo.info/acrostic-2/
Մայ 15 2012
Անունն այդ սրտիս երաժշտությունն է
Permanent link to this article: http://arxangelo.info/acrostic/
Մայ 15 2012
Էքսպրոմտ. Չեմ զգում
Permanent link to this article: http://arxangelo.info/expromt-6/
Մայ 14 2012
Օրվա միտքս
Permanent link to this article: http://arxangelo.info/orva-mitq/
Մայ 12 2012
Հիասթափությունները հետապնդում են ինձ
Որքան շատ են հիասթափությունները այս կյանքում: Նրանք կարծես հետապնդում են ինձ: Դաժան է, երբ հիասթափվում ես ընկերոջիցդ կամ մոտ անձնավորությունից: Դաժան է նաև, երբ ինչ որ մի գործ ես ձեռնարկում, երկու կես ես լինում, ամեն ինչ անում ես որ բարձր որակով գործդ լինի ու կարծես թե դա ստացվում, սակայն սպասվածդ արդյունքը այդպես էլ չկա:
Գնալով համոզվում եմ, որ Հայաստանում պետք չէ որակյալ ինչ որ բան անել: Որքան պրիմիտիվ, ավելի լավ է տխմար, թույլ ու անորակ լինի «գործդ», այնքան այն ավելի կգնահատվի ու ավելի հասու կլինի լայն մասսաներին…
Ու կարծես ես նորից հիասթափություն եմ ապրում:
Սակայն Փառք Տիրոջը, որ ինձ այնքան ուժ է տվել, որ կարողանում եմ դիմակայել հիասթափություններին:
Հիասթափությունները իմ կյանքում շատ են, սակայն միշտ հաղթահարել եմ: Հույս ունենամ, որ այս անգամ նույնպես կհաղթահարեմ:
Permanent link to this article: http://arxangelo.info/desperation/
Մայ 11 2012
Կարոտախեղդ ու արթնացած էքսպրոմտ
Մի փոքրիկ աղջիկ գերեց ինձ հավերժ,
Իմ սիրտը գերեց առանց մի մարտի,
Կրծքումս թողեց մի կրակ անշեջ՝
Գերեց սիրտը իմ ու տարավ հեռու:
Ու այժմ կարծր քար է իմ կրծքում,
Կրակ է, դժողք, ծանր տառապանք,
Փոքրիկ աղջիկը սրտիս հետ հեռվում՝
Դարձան այսուհետ որպես երազանք:
Մի փոքրիկ աղջիկ գերեց ինձ հավերժ,
Անկենդան սիրտս գցեց նա զնդան…
Permanent link to this article: http://arxangelo.info/expromt-5/
Մայ 06 2012
Ես իմ պարտքը կատարեցի
Չնայած նրան, որ ես այս անգամ նույնպես շատ թերահավատորեն եմ մոտենում ՀՀ ազգային ժողովի ընտրությունների արդարացիությանը, ու գրեթե համոզված եմ, որ անկախ իրական արդյունքներից ով է հաղթանակ տանելու, բայց որպեսզի խիղճս հանգիստ լինի՝ այնուամենայնիվ ես իմ ընտրությունը կատարեցի: Ու այժմ հանգիստ խղճով, քաղաքացիական պարտքս կատարած՝ կարող եմ անցնել իմ առօրյա գործերին…
Permanent link to this article: http://arxangelo.info/elections/



