… Գլխացավ, գերհոգնածություն, դժբախտ սեր, ընդհանուր թուլություն, հիասթափությունների շարան, անելանելի վիճակներ, մուսաների իսպառ բացակայություն,…., ու նման այլ հազարավոր խնդիրներ ու հոգսեր: Բայց ես դեռ կարողանում եմ ժպտալ՝ նշանակում է, որ երևի ամեն ինչ չէ, որ կորած է…
Բաժին՝ ԽԱՌԸ ՄՏՔԵՐ
Խառը մտքեր, որոնք ծագում են իմ ուղեղում:
Permanent link to this article: http://arxangelo.info/orva-mitq/
Մայ 12 2012
Հիասթափությունները հետապնդում են ինձ
Որքան շատ են հիասթափությունները այս կյանքում: Նրանք կարծես հետապնդում են ինձ: Դաժան է, երբ հիասթափվում ես ընկերոջիցդ կամ մոտ անձնավորությունից: Դաժան է նաև, երբ ինչ որ մի գործ ես ձեռնարկում, երկու կես ես լինում, ամեն ինչ անում ես որ բարձր որակով գործդ լինի ու կարծես թե դա ստացվում, սակայն սպասվածդ արդյունքը այդպես էլ չկա:
Գնալով համոզվում եմ, որ Հայաստանում պետք չէ որակյալ ինչ որ բան անել: Որքան պրիմիտիվ, ավելի լավ է տխմար, թույլ ու անորակ լինի «գործդ», այնքան այն ավելի կգնահատվի ու ավելի հասու կլինի լայն մասսաներին…
Ու կարծես ես նորից հիասթափություն եմ ապրում:
Սակայն Փառք Տիրոջը, որ ինձ այնքան ուժ է տվել, որ կարողանում եմ դիմակայել հիասթափություններին:
Հիասթափությունները իմ կյանքում շատ են, սակայն միշտ հաղթահարել եմ: Հույս ունենամ, որ այս անգամ նույնպես կհաղթահարեմ:
Permanent link to this article: http://arxangelo.info/desperation/
Մայ 06 2012
Ես իմ պարտքը կատարեցի
Չնայած նրան, որ ես այս անգամ նույնպես շատ թերահավատորեն եմ մոտենում ՀՀ ազգային ժողովի ընտրությունների արդարացիությանը, ու գրեթե համոզված եմ, որ անկախ իրական արդյունքներից ով է հաղթանակ տանելու, բայց որպեսզի խիղճս հանգիստ լինի՝ այնուամենայնիվ ես իմ ընտրությունը կատարեցի: Ու այժմ հանգիստ խղճով, քաղաքացիական պարտքս կատարած՝ կարող եմ անցնել իմ առօրյա գործերին…
Permanent link to this article: http://arxangelo.info/elections/
Ապր 23 2012
Օտարացանք…
Ոչ մեկ չի կարող դառնալ այնքան օտար, որքան նա ում նախկինում սիրել ենք:
Ռեմարկ
Օտարացանք: Օտարացանք այնքան արագ, որքան երկար փորձում էի հարազատանալ Քեզ հետ:
Հարազատն էիր իմ, աշխարհի ամենահարազատ մարդկանցից մեկը, սակայն Դու օտարանալուն էիր ավելի շատ հակված: Օտարացա՞նք: Օ՜ ոչ՝ Դու օտարացար: Դու ինձ համար նախկինի պես օտար չես՝ այդ ես եմ դարձել Քեզ համար օտար: Այդ օտարություն կոչված պարիսպը ինքդ շինեցիր ամուր հիմքերով, անսասան սյուներով: Եվ հիմա ես գտնվում եմ պարսպի մի կողմում, իսկ դու մյուս:
Դու երևի վաղուց մոռացել ես պարսպի այն կողմում գտնվողի մասին, որը նույնիսկ սառնամանիքին աներեր կանգնած, հայացքը դեպի պարիսպը՝ մտովի փորձում է պարսպից ներս տեսնել, տեսնել այն հարազատին, որն այժմ օտար է՝ օտարացած հարազատին:
Եվ որքա՜ն ճիշտ էր Ռեմարկը, որքա՜ն հոգեհարազատ են նրա տողերը. «Ոչ մեկ չի կարող դառնալ այնքան օտար, որքան նա ում նախկինում սիրել ենք»:
Պարիսպը նախկինի պես կանգուն է և նրա հիմքերն ու սյուները օր-օրի ավելի ես ամրապնդում, նրա պատերը ժամ առ ժամ ավելի ու ավելի են հաստանում՝ զբաղեցնելով ավելի մեծ տարածք և հետևաբար ինձ ավելի ու ավելի հեռացնելով քեզանից:
Ու տեսնես աշխարհում որքա՞ն այսպիսի պարիսպներ կան՝ պարիսպներ օտարացման, պարիսպներ բաժանման…
Permanent link to this article: http://arxangelo.info/alienation/
Ապր 20 2012
Ոչ մի դեպքում մի չարացեք
Կյանքը ինքնին շատ դժվար բան է: Եվ երբեմն կյանքում դժվարությունները, խանգարող մարդիկ, դժբախտությունները, անհաջողությունները և այլն մարդուն հետզհետե սկսում են չարացնել: Եվ դա բնական է: Սակայն մարդ արարածը ինչպես ասում են տարբերվում է նրանով, որ ունի բանականություն, գիտակցություն:
Պետք է միշտ զգոն լինել և անընդհատ աշխատել ինքներս մեզ վրա: Չի կարելի ոչ մի դեպքում թույլատրել, որպեսզի չարությունը կարողանա իշխանություն վերցնել մեզ վրա, հարկավոր է կարողանալ կառավարել ինքներս մեզ:
Չարությունը մարդու կյանքը վեր է ածում քաոսի, այն գունազրկում ու տաղտկալի է դարձնում կյանքը: Չարացած մարդը ունակ չէ նաև սթափ մտածելու:
Չարացած մարդը ինքը իրեն տանում է դեպի անդունդ:
Ես անցել եմ այդ ճանապարհով և հավատացե՛ք, որ չարացումը առաջին հերթին վտանգում է հենց մեզ:
Փորձեք որոշ դեպքերում լինել ներողամիտ, որոշ դեպքերում անտեսող: Երբեմն որոշ դեպքերի նայեք շատ թեթև: Պետք չէ ոչնչի և առավել ևս ոչ մեկի վրա չարանալ…
Ապրե՛ք ինքներդ Ձեզ համար և ուշադրություն մի դարձրեք չկամների վրա, նրանք միշտ էլ կլինեն…
Հաղթե՛ք չարությանը և ընդհանրապես եղե՛ք հաղթող…
Permanent link to this article: http://arxangelo.info/spite/
Ապր 17 2012
Իմ սյուրռեալիստ քույրիկի ևս մեկ գրվածք
Անցած անգամ երբ ներկայացրեցի փոքր քրոջս տողերից մեկը՝ կարծես թե շատերին այն դուր եկավ: Եվ ահա ուզում եմ ներկայացնել (նորից գողացել եմ
) նրա տողերից ևս մեկը: Ըստ իս բավական հանելուկային և միաժամանակ անչափ խորը մտքեր: Ես նույնիսկ կասեի, որ պուճուրս սյուրռեալիստական մտածելակերպ ունի
Կարդացեք ինքներդ.
Ջրափոսերում հսկա օվկիաններ, սլաքների տակ հասարակ ու պարզ բարդ ու կարևոր կյանքի վայրկյաններ, ծաղիկների մեջ բույրեր բյուրավոր, որ ինչ-որ մեկի շունչն ու արտաշունչն իրենց մեջ պահած՝ բուրում են բույրով պատրանք-գարունի: Հզոր թևերով արծիվ, ագռավներ, որ իրականում թույլ ու անպաշտպան արարածներ են՝ տեսքով խաբուսիկ..
Բառեր գեղեցիկ, հնչեղ, երգեցիկ, որ ոչինչ չարժեն հոգու խորքերում գրված ու դրոշմված մագաղաթների, գրքերի առաջ…
Ու բազում փորձեր, փորձեր ապրելու պարզ ու հասարակ, երբ իրականում մեջքդ է կքած բարդության բեռից….
Permanent link to this article: http://arxangelo.info/gohar/
Ապր 14 2012
Ռեմարկի մտքերից. սե՞ր, թե ընկերություն
Քաղվածք «Հաղթական կամարը» ստեղծագործությունից.
Նա ուզում է, որպեսզի մնանք ընկերներ: Իսկ ինձ մնում է միայն փոխել սերը ընկերությամբ, կամ անհետանալ նրա կյանքից առհավետ: Ես ընտրում եմ երկրորդը: Ինչու՞: Որովհետև այդպես էլ պետք է լինի… Հնարավոր չէ բնակվել ամբողջովին այրված և ածխացած տանը:
-Ոչ, – արագ ասաց տղան.- միայն ոչ դա: Մնալ ընկերնե՞ր: Աճեցնել փոքրիկ բանջարանո՞ց զգացմունքների հանգած լավայի վրա: Ոչ, դա իմ և քո համար չէ: Այդպես պատահում է միայն փոքրկի ինտրիգներից հետո՝ այն էլ հիմնականում դա բավական կեղծ է լինում: Սերը չեն կեղտոտում ընկերությամբ: Վերջ, ուրեմն վերջ:
Հեղինակ՝ Էրիխ Մարիա Ռեմարկ
Թարգմանեց՝ Արամ Հակոբյանը (Արխանգելո)
Permanent link to this article: http://arxangelo.info/remark/



