Բաժին՝ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հուն 14 2012

Ինտերակտիվ պատմություն. Անհետացած, բայց չկորած կամ Մաշված հողաթափերի տիրակալը (դրվագ 2)

Դրվագ 1-ը կարդացեք →ԱՅՍՏԵՂ:

Important!

Ըստ Դրվագ 1-ի հարցման արդյունքների՝ հերոսի անունն է Միքայել:

Մեկնում

Միքայելը 24 տարեկան, միջին կառուցվածքի, գեղեցկադեմ երիտասարդ էր:

Նա որբացել էր 19 տարեկանում, երբ ծնողները զոհվել էին ավտովթարից: Որոշ ժամանակ հորեղբոր ընտանիքի հետ ապրելուց հետո Միքայելը որոշում է գնալ իր ճակատագիրը որոնելու: 20 տարեկանում նա լքում է երկիրը և հայտնվում հեռավոր Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում:

Շատ բեռ չէր վերցրել իր հետ: Մեկ փոքրիկ պայուսակ, որի մեջ դրել էր մեկ-երկու փոխնորդ հագուստ, ընտանեկան փոքրիկ ալբոմը, որի մեջ էին իր ծնողների լուսանկարները և իր նոթատետրը: Նոթատետր, որի մեջ այդպես էլ մինչ այժմ ոչինչ չեր գրել: Նոթատետրում միայն նրա լուսանկարն էր, նրա՝ իր սիրելիի, որին արժանի լինելու և որին հասնելու համար էլ և որոշել էր որոնել իր ուղղին այս կյանքում: Պայուսակում շատ մեծ տեղ էին գրավում նաև հողաթափերը: Վերջին րոպեյին հողաթափերը և մեկ փոքրիկ տոպրակ քաղցրեղեն ծածուկ այնտեղ էր խցկել իր հորեղբոր կինը՝ Մագդան: Միքայելը հողաթափերը նկատեց միայն Դոնեցկի հյուրանոցում: «Ա՜խ իմ քնքուշ ու սիրելի Մագդա մորաքույր, միևնույնն է դու քո արածը արեցիր, իմ հոգատար Մագդա՜», -մտքի մեջ մրմնջաց Միքայելը: Նա վերհիշեց վերջին պահը, երբ դուրս էր գալիս հորեղբոր տնից, Մագդայի չափազանց տխուր և արցունքներից կարմրած աչքերը: Այս ամենը նրա հոգին ալեկոծում էր… Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/interactive-story-part2/

Դեկ 27 2011

Ինտերակտիվ պատմություն. Անհետացած, բայց չկորած կամ Մաշված հողաթափերի տիրակալը (դրվագ 1)

Important!

Հարգելի ընթերցողներ, ինչպես որոշել էինք ՝ սկսում ենք ինտերակտիվ պատմության «կերտումը»: Հիշեցնեմ, որ «Ձեզ դուր եկա՞վ ինտերակտիվ պատմության միտքը և կուզե՞ք որ այն իրականացվի» առաջին հարցմանը մասնակցել էին 41 հոգի, որից 36-ը այո էին ասել: Երկրորդ «Ինտերակտիվ պամություն. ընտրում ենք ժանրը» հարցմանը մասնակցել էին 72 հոգի, որից 38-ը ընտրել էին «Սիրավեպ» ժանրը: Եվ վերջին հարցումը, թե ի՞նչ վերնագիր տալ պատմությանը, քննարկման արդյունքում որոշվեց՝ «Անհետացած, բայց չկորած»:

Սկսենք. Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/interactive-story-part1/

Նոյ 28 2011

Ինտերակտիվ պատմություն: Որոշում ենք վերնագիր

Հարգելիներս ավարտվեց ևս մեկ քվեարկություն: Այս անգամ մենք միահամուռ ուժերով ընտրեցինք ստեղծագործության ժանրը: 53% 38ձայնով հաղթեց “Սիրավեպը”.

Քվեարկության արդյունքները

Ստիպված եմ ևս մեկ անգամ չարաշահել ձեր համբերությունը և առաջարկել ևս մեկ քվեարկություն, այս անգամ ավելի ճիշտ քննարկում, որը կարծում եմ անհրաժեշտ է: Այժմ կխնդրեի սիրավեպի համար վերնագիր առաջարկել, որով էլ և կառաջնորդվենք, թե ինչպիսի սիրավեպ է լինելու:

Notice

Վերնագիրը պետք է առաջարկել մեկնաբանություններում, որում և միասին կքննարկենք և կորոշենք այն: Վերնագրի ընտրման համար երևի կպահանջվի ևս մեկ շաբաթ՝ այսինքն մինչ դեկտեմբերի 4-ը:

Permanent link to this article: http://arxangelo.info/interactive-story-3/

Նոյ 22 2011

Ճանաչեցինք Անի Երանյանին

Հայեր ջան, անձամբ ես առաջին անգամ տեսա էս աղջկան ու այժմ ճանաչում եմ թո ով է Անի Երանյանը՝ լավ էլ սիրուն աղջիկ ա, շատ հավանեցի:

Իսկ հիմա եկեք առհավետ մի կողմ թողենք Անի Երանյանի անձնական կյանքը, մոռանանք թե ինչ ա արել, կամ չի արել էս աղջիկը ու հիշենք, որ այս բլոգում գրվում է ինտերակտիվ պատմություն և այժմ ընթանում է քվեարկություն թե որ ժանրում այն պետք է լինի, խնդրում եմ մասնակցեք քվեարկությանը, եթե այն ձեզ հետաքրքրում է:

Permanent link to this article: http://arxangelo.info/ani-yeranyan-interactive-story/

Նոյ 21 2011

Ինտերակտիվ պամություն. ընտրում ենք ժանրը

Եվ այսպես 7 օր առաջ կատարված հարցման արդյունքներով (նկ.1) ընթերցողների մեծ մասը՝ 88% հետաքրքրված է ինտերակտիվ պատմությունով:

Նկ.1

Եվ, այսպես. սկսում ենք առաջին հայկական ինտերակտիվ պատմությունը: Հիշեցնեմ, որ ինտերակտիվ պատմության էությունը կայանում է նրանում, որ ես գրում եմ պատմություն, իսկ պատմության ընթացքը որոշում են ընթերցողները: Ավելի պարզ. պատմությունը ինչ որ մի որոշակի տեղ ընդհատվում է և տրվում է հարց սոց. հարցման տեսքով և այդ հարցումների արդյունքներն էլ որոշում են պատմության ընթացքը:

Եվ նախքան պատմության սկսելը պետք է իմանալ թե, ի՞նչ ժանր է նախընտրում ընթերցողը.

Ի՞նչ ժանրի պատմություն կուզեիք լիներ մեր "ինտերակտիվ պատմությունը"

  • Սիրավեպ (53%, 38 ձայն)
  • Դետեկտիվ (22%, 16 ձայն)
  • Ֆանտաստիկ (17%, 12 ձայն)
  • Հեքիաթ (8%, 6 ձայն)

Հարցման մասնակիցներ: 72

Loading ... Loading ...

Հարցումը ակտիվ է 7 օր՝ մինչև 28.11.2011

Permanent link to this article: http://arxangelo.info/interactive-story-2/