Բաժին՝ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իմ գրած բանաստեղծությունները, որոնք ոգեշնչված են սիրով

Հուն 01 2011

Կյանքից հոգնած ստիշոկ

Այս ո՞նց եմ հոգնել էս ամեն ինչից.
Հոգնել եմ կյանքի անվերջ պայքարից,
Հոգնել եմ ցավից, հոգնել եմ ստից,
Հոգնել եմ անդուր էս դառը կտից:

Հոգնել եմ անվերջ մտածմունքներից,
Հոգնել աշխարհիս անգույնությունից:
Հոգնել եմ սևից, սպիտակից նույնպես,
Հոգնել եմ չարից, բարուց՝ առավել քան:

Հոգնել եմ զգալուց, չզգալուց նույնպես,
Ներսումս տիրող դատարկությունից,
Անվերջ անհանգիստ այս հիմար սրտից:
Հոգնել եմ նույնիսկ ինքս ինձանից:

Հոգնե՜լ եմ…

Permanent link to this article: http://arxangelo.info/tired/

Մայ 25 2011

Խելագառ մի եղանակ

Ի սկզբանե արև էր վառ,
Հետո քամի մի մոլագառ,
Հետո անձրև մի կատաղած,
Որը դարձավ գետ վարարած:
Դե իսկ հիմա երաշտ դարձած՝
Անապատ է համատարած:

Permanent link to this article: http://arxangelo.info/state-of-mind/

Մայ 08 2011

Սրտիս Դրոշմը

Լացում է երկինքը՝
Իմ սերն է հիշել,
Լույսն է արևի ամպերում կորել:
Իսկ սիրտս նորից նրան է հիշել,
Թվում է սիրտս դարեր է ապրել:

Permanent link to this article: http://arxangelo.info/heart-shtamp/

Ապր 14 2011

Երջանկության մուսաս

Երջանկություն. լինել կողքիդ, ոչինչ չանել՝
Միայն նայել ու զմայլվել:
Միայն նայել քո աչքերին ու համբարձվել ու վերանալ:
Երջանկություն. ձայնդ լսել, քեզ հետ խոսել, անեանալ:

Երջանկության իմ բուն պատճառ,
Վերացնում ես ամեն խավար՝
Սրտիս, հոգուս ու ուղեղիս,
Իմ մուսան ես իմ սիրելիս:

Permanent link to this article: http://arxangelo.info/erjankutyan-musa/

Մար 20 2011

Արդյոք գիտե՞ս

Արդյոք գիտե՞ս, թե որքան եմ հոգնել,
Որքան եմ հոգնել ես քեզ սպասելուց՝
Անիմաստ սպասելուց:
Որքան եմ հոգնել քեզ որոնելուց՝
Անիմաստ որոնելուց:
Գիտե՞ս արդյոք թե որքան եմ հոգնել,
Որքան եմ հոգնել անհույս հուսալուց:
Հուսալուց, սպասելուց, սիրելուց
Հոգնել եմ ես…
Հոգնել եմ ամեն անգամ երազում պատկերդ տեսնելուց,
Նորից հիշելուց, նորից սիրելուց:
Վե՛րջ, էլ չեմ ուզում, չեմ ուզում հուսալ,
Չեմ ուզում սիրել, չեմ ուզում տենչալ:
Հանիր պատկերդ իմ սրտի միջից,
Հանիր խնդրու՛մ եմ, իմ գլխի միջից:

Իսկ դու երևի չես էլ հիշում ինձ…

Permanent link to this article: http://arxangelo.info/%d5%a1%d6%80%d5%a4%d5%b5%d5%b8%d6%84-%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a5%d5%9e%d5%bd/

Մար 17 2011

Մոռանա՞լ

Մոռանալ…
Ինչպե՞ս մոռանալ,
Ինչպե՞ս չհիշել,
Երբ նա դաջվել է իմ սրտի խորքում:
Ինչպե՞ս չհիշել,
Երբ երազներն են ինձ միշտ հիշեցնում:
Էությունս գոռում է հինգ տառ՝
Հիշեցնում է ինձ պատկերը պայծառ:
Չհիշել ինչպե՞ս,
Երբ հենց նա է իմ սրտի խորքում:

Permanent link to this article: http://arxangelo.info/%d5%b4%d5%b8%d5%bc%d5%a1%d5%b6%d5%a1%d5%9e%d5%ac/

Մար 14 2011

ՄՈՒՍԱ

Ո՞վ ես Մուսա,
Որ մի օր կաս, մի օր չկաս:
Ո՞վ ես ասա՛
Որ մի օր ինձ հույս ես տալիս,
Իսկ մի օր էլ հույսից զրկում:
Այ այստեղից հարց է ծագում՝
Ո՞վ եմ ես,
Որ կուրորեն լսում եմ քեզ:

Permanent link to this article: http://arxangelo.info/%d5%b4%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1/