Մարդկության պատմության ընթացքում բազում անգամ, բազում մարդկանց կողմից փորձ է արվել ապացուցել Աստծո և հոգու գոյությունը և հակառակը բազում մարդիկ փորձել են հերքել այն: Ինձ թվում է ինչքան մարդ արարածը գոյություն ունի այս փորձերը դեռ կշարունակվեն:
Ինչևէ փորձեմ ներկայացնել, թե ես ինչպես եմ մտածում այս հարցի շուրջ.
Հոգի. Հոգին պետք է դիտարկել, որպես էներգիա: Գիտությունից մեզ հայտնի է՝ որպեսզի մարմինը կատարի աշխատանք, նրան պետք է հաղորդել էներգիա: Հիմա ենթադրեք, որ մարդու մարմինը դա մի մեխանիզմ է: Իսկ մեխանիզմը աշխատեցնելու համար ինչպես արդեն նշեցի պետք է էներգիա: Օրինակ, բոլորս էլ գիտենք և բոլորս էլ տեսել ենք, որ ասենք արտադրամասերում որոշ մեխանիզմներ աշխատում են էլեկտրական էներգիայով, ավտոմեքենաները (որոնք բնականաբար նույնպես մեխանիզմներ են) աշխատում են ջերմային էներգիայով և այլն և այլն: Եվ հիմա բնականաբար հոգին կարելի է դիտարկել որպես այդ մեխանիզմը աշխատեցնող էներգիա: Իսկ ֆիզիկայից և մասնավորաբար թերմոդինամիկայից մեզ հայտնի է, որ էներգիան ոչնչից չի առաջանում և ոչ մի տեղ չի կորչում: Այլ մի տեսակից վերածվում է մի ուրիշ տեսակի: Այսինքն էներգիան հավերժ է, իսկ այ մեխանիզմը ոչ: Ուրեմն հետևություն, որ հանգիստ կարող ենք ընդունել հոգու գոյությունը և որ մահից հետո կյանք կարող է լինել:
Աստված. Մենք այժմ ապրում ենք բարձր տեխնոլոգիաների դարում: Եվ մեզ արդեն դժվար չէ պատկերացնել, որ ասենք մի ծրագրավորող կարող է ստեղծել մի այնպիսի ծրագիր, որտեղ գնդիկները կամ չգիտեմ, ինչ որ մարմին, կարող են ինքնուրույն տեղաշարժվել, պահից ելնելով ընդունել ինքնուրույն որոշումներ, ինքնուրույն բազմանալ և այլն: Դժվար չի չէ՞ պատկերացնել: Իսկ հիմա պատկերացրեք, որ Աստված հենց այդ նույն ծրագրավորողն է, ուղակի մի քանի հարյուր կամ հազար կամ ավելի անգամ բարձր ինտելեկտով և որի ձեռքի տակ կան նորից միքանի հազար անգամ ավելի զարգացած բարձր տեխնոլոգիաներ: Հնարավոր է չէ՞: Ուրեմն հնարավոր է նաև, որ Նա գոյություն ունի, այնպես, որ զգույշ Ձեզ կարող է հետևում են
:
Մի փոքր էլ կուզեմ խոսել, թե ինչ եմ մտածում խոսքի ուժի մասին: Ինչպես գիտենք խոսքը դա ինֆորմացիա է, իսկ ինֆորմացիան դա էներգիա է, իսկ էներգիան ինչպես վերևում նշեցի հավերժ է: Այսինքն, եթե մենք արտաբերում ենք ինչ որ բառ, մենք հաղորդում ենք ինֆորմացիա և քանի որ ինֆորմացիան չի կարող կորչել նա պետք է հավաքվի ինչ որ մի համակարգում, որը ենթադրաբար կարող ենք անվանել և շատ ու շատ գիտնականներ անվանում են գլոբալ ինֆորմացիոն դաշտ, կամ տիեզերական ինֆորմացիոն դաշտ: Եվ քանի որ համակարգը ինչպես նորից գիտությունից մեզ հայտնի, ձգտում է կայունության, ապա լավագույն տարբերակը այս դեպքում կլինի նրա էներգիայի նյութականացումը, մարմնացումը, կամ ինչպես կուզեք անվանեք: Այնպես, որ երբ ինֆորմացիա եք բաց թողնում՝ խոսում, մտածում, ապա զգույշ եղեք թե ինչ լիցք ունի նա, բացասական թե՞ դրական, որովհետև այն կարող է իրականանալ:
Այսքանը:
Հ.Գ. Այս գրառումովս չեմ փորձում ինչ որ մեկին համոզել, կամ ետ համոզել ինչ որ բանում: Ուղղակի փորձեցի ներկայացնել իմ դիրքորոշումը ու տեսակետը այս հարցի շուրջ և ինչքանով կարողացա համոզիչ լինել կամ չլինել դա թողնում եմ Ձեր հայացողությանը:
Բաժին՝ ԻՄ ՍՏԵՂԾԱԾԸ
Ապր 18 2011
Մտորումներ Աստծո և հոգու գոյության մասին: Խոսքի ուժ
Permanent link to this article: http://arxangelo.info/god-spirit/
Ապր 14 2011
Երջանկության մուսաս
Permanent link to this article: http://arxangelo.info/erjankutyan-musa/
Ապր 12 2011
Ժամանակը չի՞ հերիքի
Ինչ որ բան անելուց, այս էլ որերորդ անգամ ինքս ինձ բռնեցնում եմ նրա վրա, որ ահավոր շտապում եմ, որ թվում է թե ինչ որ տեղից ուշանում եմ, որ չեմ հասցնում ինչ որ բան:
Շտապողականությունն ու անհամբերությունը դարձել է մոտս բնավորության գիծ:
Ու երբ խորն եմ նայում, հասկանում եմ, որ իզուր չէ շտապողականություն ծնվել իմ մեջ: Նա ծնվել է, որովհետև իրոք ժամանակս այնպես արագ է սլանում, որ չեմ հասցնում նույնիսկ շունչ քաշել: Տարիներս վայրկյանների նման գլորվում են: Բայց մյուս կողմից, երբ նայում եմ կարծես ժամանակը կանգնած լինի: Այսինքն տարիներս գլորվում են, իսկ կյանքումս ոչ մի լուրջ փոփոխություն, նույնն է ինչպես ասենք մոտ 10 տարի առաջ: Ու այստեղ հասկանում եմ, որ այս կյանքում չարած բազում գործեր ունեմ և հենց այդ պատճառով է, որ ենթագիտակցորեն շտապում եմ:
Եվ մի քանի րոպեյից կանցնի ևս 10 տարի, իսկ ես նորից չեմ հասցնում: Շտապել է պետք…
Permanent link to this article: http://arxangelo.info/jamanak/
Ապր 10 2011
Մշուշոտ երազ դարձած իմ սեր
Մի Սեր, մեծ Սեր, իրական Սեր…
Դարձած մշուշոտ երազ ապրում է սրտում: Նա երազի տեսքով էլ հզոր է, մեծ է: Նա մշուշոտ էլ՝ գլխավորն է, կարևորն է:
Բայց կար ժամանակ, երբ նա իրական էր, նյութեղեն էր: Եվ նրան թվում էր, որ իր պոռթկումը արդյունք ունի, ուղակի դրա համար ժամանակ է պետք: Եվ նա սպասում էր, սպասում էր համբերատար, սպասում էր հույսով լի, հավատում էր անվերապահորեն:
Բայց մի օր այդ սպասումները, հույսերը ու հավատը հոդս ցնդեցին: Եվ ճանապարհ դեպի արդյունքը իսպառ վերացավ: Եվ Սերը մշուշով պատվեց, դարձավ երազ, բայց երբեք չսպառվեց ու չփոքրացավ: Հիմա ապրում է նա անհույս սպասումով, նույն հզորությամբ, չնայած փշերով խոցված արյունվող վերքերի…
Permanent link to this article: http://arxangelo.info/%d5%b4%d5%b7%d5%b8%d6%82%d5%b7%d5%b8%d5%bf-%d5%a5%d6%80%d5%a1%d5%a6-%d5%a4%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%ae-%d5%ab%d5%b4-%d5%bd%d5%a5%d6%80/
Ապր 08 2011
Իմ ծաղիկը
Եթե դու ծաղիկ ես սիրում՝ միակը, որի անունը միլիոնավոր աստղերից
և ոչ մեկի վրա չկա, դա արդեն բավական է:
Դու նայում ես երկնքին և քեզ երջանիկ ես զգում:
Անտուան Դը Սենտ Էքզյուպերի-Փոքրիկ իշխանը
Այսօր այնպես ստացվեց, որ երկար ժամանակ նստած էի մի տեղ, որտեղ կային բազում ծաղիկներ և նրանք մեկը մյուսից գեղեցիկ էին: Եվ անընդհատ մի ծաղկին փոխարինում էր մեկ ուրիշը և սա էլ ավելի գեղեցիկ էր և այդպես մի ահագին ժամանակ: Նայում էի նրանց հիացած: Գեղեցկության առատությունից գլուխս պտտվում էր: Այդ ընթացքում մտովի, ինքնաբերաբար զուգահեռներ էի անց կացնում այս ծաղիկների և իմ ծաղկի միջև: Եթե անկեղծ լինեմ՝ այստեղ կային ծաղիկներ, որոնք արտաքնապես շատ ավելի գեղեցիկ էին, քան իմ ծաղիկը: Բայց նրանց մեջ պակասում էր մի «բան»` գլխավոր մի «բան», որը կար իմ ծաղկի մեջ: Թե ի՞նչ «բան» է դա ես կոնկրետ չգիտեմ: Բայց ես հասկացա, թե որքան խամրած են այս ծաղիկները, թե որքան անհրապույր ու անհետաքրքիր են նրանք, առանց այդ գլխավոր «բանի»: Ես հասկացա նաև, որ իմ ծաղիկը միևնույն է ինձ համար ամենագեղեցիկներից գեղեցկագույնն է, որովհետև նրա մեջ է հենց այն գլխավոր «բանը»:
Եվ հիշելով փոքրիկ իշխանի բառերը, ես նայեցին դեպի երկինք և այդ պահին ինձ երջանիկ զգացի: Որովհետև ես սիրում եմ մի ծաղկի (թեկուզ ինձանից հեռու, հեռավոր մոլորակում), որը միակն է ամբողջ տիեզերքում:
Permanent link to this article: http://arxangelo.info/im-tsaxik/
Ապր 05 2011
Պատահականությու՞ն թե կյանքի ուղղորդող նշաններ
Այս թեմայով էլի առիթ եմ ունեցել գրելու: Ու գնալով համոզվում եմ, որ այս իմ թեորիան շատ ճշմարտացի է:
Ես չեմ հավատում պատահականություններին: Աշխարհում գոյություն չունի այդպիսի բան: Ինչ որ կատարվում է մեզ հետ դա կյանքի օրինաչափություն է, կամ ուղղորդող նշաններ: Գիտությունից, մասնավորապես ֆիզիկաից և քիմիայից մեզ հայտնի է, որ յուրաքանչյուր համակարգ ձգտում է հաստատունության և կայունության: Այսինքն եթե վերցնենք մարդու կյանքը որպես համակարգ ապա բնականաբար այն պետք է ձգտի կայունության, սակայն երբեմն մենք ականատես ենք լինում հակառակ երևույթին: Դա նրանից է որ մենք մինչև վերջ չենք կարողացել հասկանալ նշանների լեզուն: Նշաններ որոնք ամեն պահ ուղղորդում են մեզ:
Օրինակ, ենթադրենք, դուք փողոցում “պատահաբար” հանդիպում եք ձեր վաղեմի ընկերոջը որին տարիներ չեք տեսել, մի հավատացեք պատահականությանը, դա պատահականություն չէր, այլ օրինաչափություն, կամ նշան որը հասկանալու դեպքում ձեր ճանապարհը կուղվի դեպի կայունություն և հաստատունություն: Իսկ ո՞րն է մարդու համար կայունությունը և հաստատունությունը՝ իհարկե երջանկությունը:
Ոչ հարգելիներս, չմտածեք, որ սա կրոնական կամ աղանդավորական ինչ որ մտքեր են: Սա ընդամենը պարզ գիտական դրույթներ են, որը չգիտես ինչու շատ չեն քննարկում մարդ համակարգի համար: Եվ սրանում չկա ոչ մի կրոնի նշույլ:
Մի խոսքով, փորձեք գտնել և տեսնել կյանքի նշանները և միգուցե կկարողանաք վերլուծել այն և գտնել այն իսկական ճանապարհը որը ձերն է:
P.S. - Պատահականություն չէր այն որ ես հանդիպեցի իմ փոքրիկին: Նույնիսկ (ինչքան էլ ցավալի լինի ինձ համար) պատահականություն չի այն որ մեր մոտ ոչինչ չստացվեց: Պատահականություն չի նաև այն որ նա դեռ իմ սրտում է, և պատահականություն չէ այն որ մեր ճանապարհները շատ են խաչվում:
խորհուրդ եմ տալիս նաև կարդալ այս գրառումս նույն թեմայով (ռուսերեն)
Permanent link to this article: http://arxangelo.info/life-symbol/
Ապր 03 2011
Իմ առաջին Flash անիմացիան
Մի ժամանակ՝ շատ շուտ, տարվել էի macromedia flash (հիմա adobe flash) ծրագրով: Հիմնականում անիմացիայով: Եվ պատրաստեցի մի քանի անիմացիոն կարճ մուլտֆիլմեր: Բայց ամենահաջողվածը պարզվեց որ առաջինն է: Ես հասկանում եմ, որ ինքը շատ պրիմիտիվ է, իրենից բարդություն չի ներկայացնում, բայց միևնույն է ես իրան շատ սիրեցի, նամանավանդ իրա հերոսին՝ Բոմբոմիկին
: Ահա դիտեք ինքներդ.
Permanent link to this article: http://arxangelo.info/%d5%ab%d5%b4-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%b6-flash-%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b4%d5%a1%d6%81%d5%ab%d5%a1%d5%b6/



