Ուզու՞մ եք իմանալ ինչ պատահեց ծաղկի հետ, երբ նա որոշեց աճել և ծաղկել մոլախոտերի մեջ. մոլախոտերը փաթաթվեցին ծաղկին՝ ցույց տալով իբր սիրում են նրան և սկսեցին խեղդել: Եվ այդպես «սիրալիր» խեղդամահ անելով նրանք չթողեցին, որ ծաղիկն աճի և ծաղկի…
Բաժին՝ ԱՌԱԿՆԵՐ
Իմ գրած առակներն են: Միգուցե նրանք ձեզ ինչ որ բան ասեն
Նոյ 15 2011
Առակ ծաղկի և սիրալիր մոլախոտերի մասին
Permanent link to this article: http://arxangelo.info/weed/
Հուն 28 2011
Գիշերային թիթեռնիկի երազանքը
Գիշերային թիթեռնիկը շատ էր սիրում լույսը: Նա դրանում մեղավոր չէր: Դա իրեն փոխանցվել էր իր պապերից, որոնք նույնպես պաշտում էին լույսը: Եվ թիթեռնիկը ծնված օրվանից որոնում էր իր ամենապայծառ լույսը:
Օրերից մեկ օր նա թռչելով մի տան մոտով հանկարծ նկատում է մի պայծառ լույս, որը դուրս գալով պատուհանից լուսավորում էր տարածքում գտնվող ամեն ինչ: Մոտենալով պատուհանին և ներս նայելով, նա հասկացավ, որ սա հենց այն լույսն է, որը ամբողջ իր կյանքում որոնել է: Նա առանց մեկ վայրկյան վարանելու սկսեց թռչել դեպի այդ լույսը: Ինչքան շատ էր մոտենում այդ լույսին, այնքան արագ էր զարկում նրա սիրտը: Նա թռչում էր դեպի իր բաղձալի լույսը: Եվ երբ թիթեռնիկը վերջապես հասավ այդ լույսին, նրա թևերը դիպչելով շիկացած լամպին՝ այրվեցին և թիթեռնիկը վայր ընկավ:
Կան մարդիկ, որոնք նման են այս թիթեռնիկին: Նրանք նույնպես սիրում են “լույսը”: Եվ երբեմն, երբ նրանք հասնում են իրենց “լույսին”, նրանց թևերը այրվում են և նրանք վայր են ընկնում: Ու ամբողջ կյանքը նրանք այլևս չեն կարողանում թռչել:
Permanent link to this article: http://arxangelo.info/butterfly-and-light/
Ապր 25 2011
Ծաղիկն ու հողը
Մի սովորական դաշտային ծաղիկ կար, որը ապրում էր դաշտում: Ապրում էր ու շատ էր սիրում այդ դաշտն ու հողը: Իսկ դաշտի հողը այդպես էլ չկարողացավ մերվել ծաղկի հետ, չկարողացավ այդպես էլ սիրել նրան: Եվ հողը որոշեց արգելել ծաղկին արմատները խորացնել իր մեջ և մերժեց նրան: Եվ մի օր քամի եղավ, և քանի որ ծաղկի արմատները խորը չէին՝ քամին պոկեց նրան և տարավ հեռու հեռուներ: Եվ այժմ ծաղիկը հեռու է իր սիրելի հողից, իր միակ հողից և առանց նրա ծաղիկը կյանք չունի, իսկ հողը՞, իսկ հողը ի՞նչ, հողը շատ հեշտ կապրի առանց ծաղկի: Չէ՞ որ դաշտում այնքան ծաղիկներ կան, ավելի սիրուն, ավելի դյութիչ:
Ծաղիկը հեռվում թոշնում է առանց հողի, իսկ հողը ծաղկում ու ծաղկում է…
Permanent link to this article: http://arxangelo.info/flower/
Հուն 17 2011
Ճանճը
Permanent link to this article: http://arxangelo.info/fly/
Հուն 26 2010
Լուսին և Արև

Ասում են եղել է ժամանակ, երբ լուսինն ու արևը իրար հետ են դուրս եկել և իրար հետ հեռացել: Այդ ժամանակ լուսինն ունեցել է իր լույսն ու փայլը: Ասում են նաև, որ լուսինը սիրահարված է եղել արևին` խենթի պես սիրել: Սակայն այդ սերն եղել է անփոխադարձ: Արևը այդպես էլ չի ուզեցել սիրել լուսնին: Եվ այդ սիրուց լուսինը մաշել փոքրացել և կորցրել է իր լույսը: Եվ հետո հույսը կորցնելով որոշել է այնպես անել, որ արևը էլ երբեք իրեն չտեսնի: Ու դրա համար հիմա լուսինը դուրս է գալիս միայն այն ժամանակ, երբ արևը վաղուց մայր է մտած: Դուրս է գալիս լուսինը, շատ հեռվից թաքուն զմայլվում արևով և արևի հեռու լույսից ինքն էլ լուսավորվում: Ասում են արևը նույնիսկ չզգաց, որ լուսինը էլ իր կողքին չէ…
©ԱՐԽԱՆԳԵԼՈ
Permanent link to this article: http://arxangelo.info/moon-and-sun/
Հուն 25 2010
Երկու տարբեր ճակատագրեր
“Միևնույն ծաղկից պոկված երկու սերմ տրված քամու քմահաճույքին իրենց բախտն էին որոնում: Քամին մի սերմը տարավ գցեց մի պարարտ հողի վրա: Սերմը ծիլ տվեց, ծաղկեց և շուտով շուրջ բոլորը գեղեցիկ ծաղիկներով լեցուն դաշտ դարձավ:
Իսկ մյուս սերմը քամին քշեց տարավ մի ապառաժի վրա գցեց, որտեղ հողը շատ սակավ էր: Սերմը ծիլ տվեց, բայց այդպես էլ չկարողացավ ծաղկել: Շուտով ծիլն էլ չորացավ”:
©Арам Акопян (Arxangelo)
Permanent link to this article: http://arxangelo.info/flouwer/
Հուն 24 2010
Առվակը
Permanent link to this article: http://arxangelo.info/river/



