Ես չեմ հասկանում մարդկանց: Ինչի՞ է իրենց պետք անընդհատ մոգոնել աշխարհի վերջ: Անընդհատ սպասում են, որ աշխարհի վերջը գա, բայց ինչի՞:
Հիմա էլ ոմն կալիֆորնիացի քարոզիչ Հարոլդ Քեմփինգը մի օր զարթնել ու որոշել ա, որ աշխարհի վերջը պետք է գա 2 ամսից, ավելի ճշգրիտ 2011թ-ի մայիսի 21-ին: Իբր թե հենց այդ օրն է, որ կլրանա 722500-րդ օրը մ.թ. 33 թվականի ապրիլի 1-ից հաշված (այդ օրն, ըստ նրա, խաչել են Քրիստոսին): Իմ իմաստուն տատս եթե ողջ լիներ կասեր – “իշտայի հետ քացախ, վրան էլ փռթած մածուն”
) :
Մարդի՛կ, զուր հույսեր մի փայփայեք, ոչ մի աշխարհի վերջ համենաին դեպս դուք, որ կարդում եք այս տողերը, չեք տեսնի: Ավելի ճիշտ չեք տեսնի այն ձևով ինչ պատկերացնում եք:
Ախր հասկացեք, աշխարհի վերջ լինում է ամեն աստծու օր, ուղակի ամեն մեկի համար այդ օրը որոշակի է: Այսինքն երբ մարդ մահանում է, նրա համար արդեն գալիս է աշխարհի վերջը:
Այնպես, որ կներեք որ հուսախաբ եմ անում, բայց ճշմարտությունն այն է որ պարոն Քեմփինգը ընդամենը շառլատան է և երկու ամսից հետո մշակեք պլաններ՝ էլ ավելի գեղեցիկ և ճիշտ ապրելու համար, որովհետև ինչպես ասեցի աշխարհի վերջը ՉԻ ԳԱԼՈՒ!
- ԳԼԽԱՎՈՐ
- ԻՄ ՍՏԵՂԾԱԾԸ
- ԲՈԼՈՐ ԲԱԺԻՆՆԵՐԸ
- ՎԻԴԵՈ ՈՒՍՈՒՑՈՒՄ
- ԿԱՅՔԻ ՄԱՍԻՆ
- ԿԱՊ
- Այլ




ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՄԱՆԱԼ ԱՇԽԱՐԻ ՎԵՐՋԸ, ԵԹԵ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ԿԱՐԴԱՑԵԼ ԵՔ ԱՊԱ ԱՅՆՏԵՂ ՇԱՏ ՊԱՐԶ ԱՍՈՒՄ Է ՈՐ ՈՉ ՈՔ ՉԳԻՏԻ ԵՐԲ ԱՅՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ, ՄԻԱՅՆ ԱՍՏՎԱԾ ՈՐ ԱՐԱՐԻՉՆ Է ՈՂՋ ՏԻԵԶԵՐՔԻ, ԷՆՊԵՍ ՈՐ ԱՊՐԵՔ ՀԱՆԳԻՍՏ ՈՒ ԱՇԽԱՏԵՆՔ ՄԵՆԱԿ ԼԱՎ ՈՒ ՃԻՇՏ ԱՊՐԵՆՔ, ԻՍԿ ՎԵՐևՈՒՄ ՆՇԱԾԸ ՈՐ ԱՄԵՆ ՄԱՐԴՈՒ ՄԱՀՆ Է ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ ԱՅՈ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ ԱՅՈ, ԲԱՅՑ ՄԱՀ ՖԻԶԻԿԱԿԱՆԻ ՎԵՐՋՆ Է ՈՉ ԹԵ ՀՈԳԵՎՈՐԻ:
դե ես հենց ֆիզիկական աշխարհի մասին էլ խոսում էի