Մայ 17 2012

Անունը Քո լազուր երկնում

Լուռ ու մթին, միապաղաղ
Իմ օրերն են շտապ սլանում:
Լազուր երկնում թռչունները սիրո պարն են իրենց պարում,
Իսկ ես գերված նրանց պարով քո մասին եմ կրկին հիշում,
Թվում է կարծես մի հավերժություն՝ մարդկաց շարքերում ես Քեզ եմ փնտրում:

Permanent link to this article: http://arxangelo.info/acrostic-2/

Մայ 17 2012

Թևեր (մուլտֆիլմ)

Մենք բոլորս էլ մեկ թևանի հրեշտակներ ենք և կարող ենք թռչել միայն գրկելով մեկ ուրիշին:

Lusiano de Crescenzo

 

Permanent link to this article: http://arxangelo.info/wing/

Մայ 15 2012

Անունն այդ սրտիս երաժշտությունն է

Լուսավոր իմ երազանք,
Ինձնից հեռու մի պատրանք.
Լիքն է կյանքս քեզանով,
Իմ մտքերն են քո շնչով,
Թևատված եմ քո սիրով:

Permanent link to this article: http://arxangelo.info/acrostic/

Մայ 15 2012

Էքսպրոմտ. Չեմ զգում

Չեմ զգում, ոչինչ չեմ զգում,
Դուրսը ամառն է մոտենում, իսկ ես չեմ զգում:
Չեմ զգում, դարձյալ չեմ զգում,
Ասում են կյանքն է հիասքանչ՝ իսկ ես չեմ զգում:

Զգում եմ, գեթ մեկ բան եմ զգում՝
Քո բացակայությունն եմ զգում իմ կյանքում:

Permanent link to this article: http://arxangelo.info/expromt-6/

Մայ 15 2012

Բոլոր մայրերին նվիրվում է (վիդեո)

Permanent link to this article: http://arxangelo.info/thank-you-mom/

Մայ 14 2012

Օրվա միտքս

… Գլխացավ, գերհոգնածություն, դժբախտ սեր, ընդհանուր թուլություն, հիասթափությունների շարան, անելանելի վիճակներ, մուսաների իսպառ բացակայություն,…., ու նման այլ հազարավոր խնդիրներ ու հոգսեր: Բայց ես դեռ կարողանում եմ ժպտալ՝ նշանակում է, որ երևի ամեն ինչ չէ, որ կորած է

Permanent link to this article: http://arxangelo.info/orva-mitq/

Մայ 14 2012

Արևի ակտիվությունը վերջին տարում (վիդեո)

Արևային դինամիկայի աստղադիտարանը (SDO) դա տիեզերական արբանյակ է, որը հետազոտում է արևի ակտիվությունը: Տիեզերական թեմաներով հետաքրքրվողների համար NASA-ն անակնկալ է պատրաստել: Տեսահոլովակում ցույց է տրվում վերջին տարում արևի վրա տեղի ունեցած հիմնական իրադարձությունները:

Ասեմ, որ տեսահոլովակը բավական գեղեցիկ և գրավիչ է ստացվել: Խորհուրդ կտամ դիտել այն.

Permanent link to this article: http://arxangelo.info/sdo/